Մարդկանցից շատերը աշխատանաքային օրվա սկիզբն ուղղակի չեն պատկերացնում առանց մեկ գավաթ թունդ սուրճի կամ թեյի: Սակայն 2 ըմպելիքում էլ պարունակվող կոֆեինը ոմանց այս կամ այն պատճառով հակացուցված է: Եթե նման մարդկանց թվում եք, ձեզ կարող են հետաքրքրել հետևյալ ըմպելիքները՝ դրանք կոֆեին չեն պարունակում, սակայն սուրճից պակաս չեն ապահովի առավոտյան առույգության լիցքը:
Բանանի ֆրեշ
Բանանը մեծ քանակությամբ ածխաջրեր, վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնց շնորհիվ առավոտյան էներգիայի արժեքավոր աղբյուր է: Մեկ բաժակ բանանի ֆրեշը և կաթը առավոտյան ձեզ էներգիայով կլիցքավորեն և անհրաժեշտ կալորիաներ կտան: Իսկ եթե ֆրեշի պատրաստումը ձեզ չափից ավելի հոգնեցուցիչ է թվում, կարելի է պարզապես 2 բանան ուտել:
Խնձորի ֆրեշ
Ինչպես բանանի դեպքում, խնձորը ևս պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքարներ՝ ի դեմս ֆրուկտոզայի։ Խնձորի ֆրեշները բանջարեղենի կամ կանաչեղենի հավելումով կթարմացնեն ձեզ առավոտյան և ձեր օրգանիզմին կտան բազում օգտակար միկրոտարրեր և բջջանյութեր։
Կոկոսի հյութ
Ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքներից մեկը կոկոսի հյութն է, որը պարունակում է ամբողջական և լավ էլեկտրոլիտների համալիր։ Սուրճի պես այս ըմպելիքն ապահովում է էներգիայի հզոր մակարդակ, այդ պատճառով մարզիկները ևս այն օգտագործում են ոչ հազվադեպ։
Պրոբիոտիկներ
Պրոբիոտիկները շատ օգտակար են աղիների համար։ Այսպիսի ըմպելիքները և յոգուրտը (խոսքը բնական յոգուրտի մասին է, որը չի պարունակում շաքար և համային հավելումներ), որոնք կարելի է խառնել հատապտուղների և այլ օգտակար մրգերի հետ, շատ արժեքավոր են առողջության ամրապնդման տեսանկյունից։ Սա հրաշալի առավոտյան ըմպելիք է, որը չի պարունակում կոֆեին։