Ֆիլմը դիտելուց, ակամա զուգահեռ է անցնում «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հետ:
Սարա Ջեսիկա Պարկերի նոր մարմնավորումը՝ Ֆրենսիսն է: Նա վերարժեվորում է իր կյանքը և հայտնաբերում, որ ընդմիջում տալը և նոր կյանք սկսելն այդքան էլ հեշտ գործ չէ: Այնուամենայնիվ՝ նա վճռական է:
Ռոբերտը, որ դեռ Ֆրենսիսի ամուսինն է, իրեն դրսևորում է մաչոյական վարքով, սակայն ներքուստ զգում է, թե որքան անիմաստ է զայրանում և վեճի բռնվում:
Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ նուրբ լարով ցույց է տալիս, թե ինչու են Ռոբերտն ու Ֆրենսիսը իրար սիրել և ինչու պետք է հեռանան միմյանցից:
«Ապահարզանը» ցույց է տալիս միջին տարիքի զույգերի դրաման, որը նորոգման կարիք ունի:
Ֆիլմի առաջին փուլը բաղկացած է 10 սերիայից:
vogue.ru