Ինչու է հարկավոր ավելի հաճախ պիստակ ուտել. 10 պատճառ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու է հարկավոր ավելի հաճախ պիստակ ուտել. 10 պատճառ

Պիստակը հարկավոր է ներառել սննդակարգ, քանի որ այս բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։ Steptohealth.ru-ն գրում է, որ պիստակը հարուստ է.

  • վիտամիններով՝ վիտամին E, ֆոլաթթու
  • հանքանյութեր՝ կալիում, մագնիում, կալցիում, երկաթ, պղինձ
  • պրոտեիններով
  • բջջանյութով
  • ճարպաթթուներով։

Օգնում է պայքարել դիաբետի դեմ

Պիստակն արդյունավետ միջոց է երկրորդ տիպի դիաբետի դեմ պայքարում։ Այն օգնում է իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

Պիստակը պարունակում է օգտակար ճարպեր, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Սա օգնում է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պիստակը նաև կալիում է պարունակում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը։

Օգնում է վերահսկել քաշը

Պիստակը սննդարար է, այն կարելի է փոխարինել բուտերբրոդով։ Այն օգնում է  ազատվել քաղցի զգացումից և խուսափել սնունդ օգտագործելուց հետո այլ բան ուտելուց։ Պիստակը նաև կարգավորում է նյութափոխանակությունը։

Օրգանիզմը հագեցնում է բջջանյութի անհրաժեշտ մակարդակով

Ընդեղենի այս տեսակը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչի շնորհիվ լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում կանխարգելել փորկապությունը։

Լավացնում է տեսողությունը

Պիստակն օգնում է պահպանել նաև աչքերի առողջությունը, քանի որ բազմաթիվ վիտամիններ է պարունակում, այդ թվում՝ E, B12, լյուտեին։

Ամրացնում է ոսկորները

Պիստակը մեծ քանակով ֆոսֆոր, կալիում, կալցիում և պրոտեիններ է պարունակում։ Սրանք նպաստում են ոսկորների ու մկանների ամրացմանը։ Այդ պատճառով պիստակն անփոխարինելի է մարդկանց համար, ովքեր ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում։ Ընդեղենի այս տեսակն էներգիա և ուժ է հաղորդում։

Օգնում է ունենալ առողջ ատամներ

Պիստակը ֆոսֆոր և մագնիում է պարունակում, որոնք հարկավոր են ատամների առողջության համար։

Օգնում է հոգ տանել մազերի առողջության մասին

Պիստակը պղինձ է պարունակում, որը պաշտպանում է մազերի փայլը։ Այն նաև օգնում է կանխարգելել մազաթափությունը, խթանել մազերի աճը։

Մաշկին առողջ տեսք է հաղորդում

Մաշկն առողջ վիճակում պահելու լավագույն միջոցներից մեկը պիստակ օգտագործելն է։ Այն վիտամին E է պարունակում, ինչի շնորհիվ մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վաղաժամ ծերացումից։

Օգնում է ուեղեղի ավելի լավ շխատանքին

Ուղեղի ակտիվությունը խթանելու համար հեմոգլոբին է հարկավոր. արյան մեջ դրա մակարդակի բարձրացմանը նպաստում է B6 վիտամինը, իսկ պիստակը հարուստ է այս վիտամինով։

Հիշեք, որ պիստակ հարկավոր է օգտագործել քիչ քանակով, քանի որ չափաբաժինը գերազանցելու դեպում կարող եք ավելորդ քաշ կուտակել, կարող են առաջանալ նաև այլ առողջական խնդիրներ։ Օգտագործեք ոչ աղի պիստակ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը