Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը
Advertisement 1000 x 90

Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը

Ամերիկյան կինոակադեմիան հունվարի 12-ին ավարտել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ընտրության շուրջ քվեարկությունը: Այս մասին ասվում է ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգում:

Օսկարի բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները կհայտարարվեն հունվարի 23-ին: Հաղթողների համար վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը: Իսկ վերջնական հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկարի» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությանը: