Համային յուրահատուկ հատկանիշներով և գունեղ աղցանի բաղադրատոմսը ներկայացնում է լրագրող Անի Քոչարը` Գերմանիայից:
Աղցանը ներկայացնում ենք երկու-երեք պատրաստման եղանակով.
Բաղադրիչներ`
- Մոցառելա պանիր,
- Անանաս,
- Բազուկ,
- Ընկույզ,
- Համեմունքներ,
- Կանաչի ըստ ցանկության,
- Աղցանը զարդարելու համար կարող ենք օգտագործել նաև նուռ կամ եգիպտացորեն:
Պատրաստման եղանակը
Աղցանում կիրառվող բաղադրիչները պատրաստի վիճակում վաճառվում են սուպերմարկետներում: Ուստի կանայք՝ ովքեր սիրում են պատրաստել, բայց ունեն ժամանակի խնդիր, աղցանի համար անհրաժեշտ պարագաները կարող են ձեռք բերել արդեն պատրաստի վիճակում:
Խոսքը վերաբերում է ինչպես պատրաստի՝ արդեն կտրատված անանասին, այնպես էլ մարինացված բազուկին: Սակայն մարինացված բազուկի բացակայության դեպքում բանջարեղենը կարող ենք օգտագործել խաշած վիճակում: Մոցառելա պանիրը լինում է և կտրատած, և կլոր գնդիկների տարբերակով: Բաղադրատոմսում ներկայացնում ենք նույն աղցանի պատրաստման մի քանի ձևեր, ուտի պանրի կիրառումը (կտրատված կամ ամբողջական կլոր վիճակում) կարող է լինել ըստ ցանկության: Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է ընկույզը նախապես բովել:
Կանաչիի ընտրությունը տանտիրուհու ցանկությամբ է՝ կարող է լինել համեմ, մաղադանոս կամ սամիթ` մանր կտրատված վիճակում: Աղցանը համեմում ենք թեթևակի աղով և սև պղպեղով:
Ի դեպ`աղցանին առավել գեղեցիկ տեսք տալու համար կարող ենք զարդարել նռան կամ եգիպտացորենի հատիկներով: