Մենք այսօր ձեզ կպատմենք մի միջոցի մասին, որը կօգնի ոչ միայն վերադարձնել գումարը, այլ նաև բազմապատկել այն։
Մենք առաջարկում ենք մի հրաշալի միջոց, որը օգնում է ամեն օր հավաքել գումար։ Սկզբից այս մեթոդը մտածել են ԱՄՆ-ում, դրա համար էլ մենք տվյալները նույնպես կներկայացնենք դոլարով։
Մեթոդը կայանում է նրանում, որ ամեն կիրակի դուք պետք է մի կողմ դնեք 1 դոլար, այնուհետև 2 դոլար երկուշաբթի և այդպես շարունակ գումարը աճում է մինչև շաբաթվա վերջ։ Շաբաթ օրը դուք արդեն պետք է հավաքեք 7 դոլար, իսկ դրանից հետո պետք է ցիկլով շարունակեք այս տարբերակը։
Ձեզ ենք ներկայացնում ամբողջական տարբերակը՝
կիրակի– 1 դոլար,
երկուշաբթի– 2 դոլար,
երեքշաբթի– 3 դոլար,
չորեքշաբթի– 4 դոլար,
հինգշաբթի– 5 դոլար,
ուրբաթ– 6 դոլար,
շաբաթ– 7 դոլար։
Նորից կրկնում ենք։
Արդյունքում ամեն շաբաթ դուք մի կողմ կդնեք 28 դոլար, որը մեկ տարի հետո ձեզ կբերի 1456 դոլար։ Համաձայնվեք՝ բավականին մեծ գումար է։
Գումարը կարելի է հենց այդպես հավաքել, կամ ինչ-որ բանկային հաշվի ուղարկել։
Ձեզ կարող է թվալ, որ սա շատ պարզ զբաղմունք է, սակայն այս ամենը ոչ բոլորը կարող են անել, հատկապես եթե մոտակա օրերը հանգստյան օրեր են, կամ ինչ-որ տոներ։
hay-info.ru