Աշխարհում տարեցտարի մեծանում է ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող երեխաների թիվը, և Հայաստանը բացառություն չէ: Արդեն Հայաստանում ևս երեխաների և դեռահասների մոտ 2-րդ տիպի դիաբետ են սկսել ախտորոշել. հիվանդություն, որն ուղղակիորեն կապված է ճարպակալման և անառողջ կենսակերպի հետ:
Երեխաների շրջանում ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառը ոչ առողջ սնունդն է և քիչ շարժունակությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք ցանկալի է այս տարի բացառել երեխայի սննդակարգից:
Գազավորված ըմպելիքներ
Քաղցր գազավորված ըմպելիքները կտրականապես արգելված են ավելորդ քաշով երեխաներին, նորմալ քաշով երեխաներին էլ միայն վնաս են պատճառում: Այս ըմպելիքներն ահռելի քանակությամբ շաքար են պարունակում, որը երեխայի առողջության համար վտանգավոր է: Ի տարբերություն սննդամթերքի այլ տեսակների մեծ մասի, գազավորված ըմպելիքներն ընդհանրապես ոչ մի օգտակար բան չեն պարունակում:
Երեխային սովորեցրեք հոսող ջուր խմել կամ առանց շաքարի թեյ:
Տապակած մթերքներ
Աշխատեք առաջիկա տարում երեխաներին քիչ կերակրել տապակած մթերքներով, ինչպիսին են կարտոֆիլի ֆրին կամ պիցցան: Ընդհանրապես խելամիտ կլինի զերծ մնալ այնպիսի կեակուրի օգտագործումից, որը չափից ավելի շատ է կալորիաներ պարունակում:
Տապակած մթերքների փոխարեն, ավելի լավ է ուտել թարմ, եփած, գոլորշու վրա կամ առանց յուղի ջեռոցում պատրաստված կերակուրներ:
Սպիտակ հաց
Սպիտակ հացը մեծ քանակությամբ սովորական ածխաջրեր է պարունակում, այս պատճառով դրա կանոնավոր օգտագործումը կարող է գիրացում առաջացնել: Ընտրեք հատիկավորներից պատրաստված հաց, որն առողջության և իրանի համար ավելի օգտակար է:
Սպիտակ բրինձ
Հեռու մնացեք սպիտակ բրինձից՝ այն փոխարինելով շագանակագույնով կամ կարմիրով: Բրինձի հենց այս տարատեսակներն են ամենամեծ թվով առողջ նուտրիենտներ պարունակում և վտանգավոր չեն իրանի համար՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների:
med.news.am