Հայուհի մուսաներ, ովքեր ոգեշնչել են ռուս գրողներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայուհի մուսաներ, ովքեր ոգեշնչել են ռուս գրողներին

Հայ կանայք  իրենց գեղեցկությամբ ոգեշնչել են համաշխարհային մեծության բանաստեղծների, ովքեր նրանց են նվիրել իրենց ստեղծագործությունները։

Wnews.am-ը ներկայացնում է հայուհիների,  ովքեր լինելով այս կամ այն արվեստագետի մուսա`ոգեշնչել են նրանց ստեղծագործել:

Աննա Աբամելիք-Լազարևա (Լազարյան)– Ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ապրել Կազանում, որտեղ նահանգապետ էր ամուսինը՝ բանաստեղծ Ե. Բարադինսկու եղբայր Իրակլին։

Տիրապետել է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի, Նեկրասովի ստեղծագործությունները։

Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնեի, Շիլլերի, Մորի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, ով իր բանաստեղծության մեջ հիշատակել է նրա գեղեցկությունը։ Ընդհանրապես, Աննայի գեղեցկության մասին շատ բանաստեղծներ են գրել. «մաքուր արևելյան գեղեցկություն, սև աչքեր և մետաքսե թարթիչներ, որոնք հիշեցնում են բայրոնյան կատարելությունը»։

Շահանդուխտ Համբարձումյան. Ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի «Шагане, ты моя, Шагане» բանաստեղծությունը նվիրված է այս հայուհուն։

Շահանեն ծնվել է 1900 թ. Վրաստանի Ախալցխա քաղաքում։

Հայրը մանկավարժ էր, իսկ պապի մահվանից հետո, ով հոգևորական էր, հայրը ևս դարձավ հոգևորական։ Շահանդուխտի մայրն ուսուցչուհի էր:

Մինչև երրորդ դասարանը Շահանդուխտը սովորել է Ախալցխայի դպրոցում, որից հետո Խաշուրիի կանանց գիմնազիայում։  Նա դասավանդում էր դպրոցում։ 1921 թ. ամուսնացել է տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ, ում հետ ապրել է Թիֆլիսում։ 1922 թ. ծնվել է նրանց որդի Ռուբենը։ 1924 թ. մահանում է նրա ամուսինը, որից հետո նա  երկրորդ անգամ է ամուսնանում կոմպոզիտոր Վարդգես Թալյանի հետ:

1924-1925 թթ. ձմռանը Սերգեյ Եսենինը մեկնում է Բաթումի և որոշ ժամանակ այնտեղ բնակվում: Այստեղ էլ կայանում է  գրականության երիտասարդ ուսուցչուհի, գեղեցիկ ու խելացի Շահանդուխտի և բանաստաղծի հանդիպումը:
Երիտասարդ հայուհու հետ ծանոթության ազդեցության տակ էլ Եսենինը գրում է իր հայտնի բանաստեղծությունը։

Շահանդուխտ Համբարձումյանը մահացել է 1976 թվականին։

Ֆլորա-Զաբել Հիչքոկը (Մանգասարյան)՝ Բրոդվեյի աստղն ու ամերիկյան համր կինոյի առաջին դերասանուհին, ծնվել է 1880 թ. ապրիլի 1-ին պոլսեցի պրոֆեսոր Մանգասարյանի ընտանիքում: 1894-96 թթ. Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի ջարդերի ժամանակ նրա ընտանիքը փախել է Կոստանդնուպոլսից` Չիկագո: Այնուհետև Ֆլորա-Զաբելը Չիկագոյից մեկնել է Նյու Յորք՝ նվաճելու Բրոդվեյը:

Նյու Յորքում Ֆլորա-Զաբելը մեծ հաջողության է հասնում. հազարավոր երկրպագուներ և տասնյակ լավագույն դերեր Բրոդվեյի ներկայացումներում:

Մանգասարյանն առաջին կին աստղերից մեկը դարձավ ամերիկյան համր կինոյում:

Արաքսի Չետինյանը հայկական ծագմամբ մոդել ու դերասանուհի է, ով 1925թ. նվաճել է «Միսս Թուրքիա» գեղեցկության տիտղոսը։

Թուրքիայում ընդունված է համարել, որ «Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթն անց է կացվում 1929 թվականից, սակայն այս հարցը հետազոտող թուրք Ֆեզա Կյուրջուոգլուն ապացուցել է, որ գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվել 1925թ. և հաղթող է ճանաչվել հայուհի Արաքսի Չետինյանը, ինչն աներևակայելի էր այդ շրջանի համար։

Թուրքական պաշտոնական մամուլը լռում էր այդ մասին, մինչև Ֆեզա Կյուրջուոգլուն չգրեց այդ մասին հայտնի Hürriyet պարբերականում։ Ֆեզայի հետազոտություններից հետո Թուրքիայում գիտեն, որ գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվում սկսած 1925 թ. և առաջին «Միսս Թուրքիան» Չետինյանն է։

Արաքսի Չետինյանի մասին քիչ տեղեկություններ կան։ Առաջին թուրքական գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո նա որոշ ժամանակ որպես մոդել է աշխատել, մասնակցել ցուցադրությունների, նկարահանվել նորաձևության ամսագրերի համար։ Երբ Թուրքիայում 1929թ. անց կացվեց երկրորդ «Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթը, Արաքսին կրկին մասնակցեց և զբաղեցրեց երրորդ տեղը: