Ինչպիսի՞ն են աստղերը և նրանց երեխաները լուսանկարահանման տաղավարում
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն են աստղերը և նրանց երեխաները լուսանկարահանման տաղավարում

ԱՄՆ-ում աշխատող լուսանկարչ Գոգա Ասատրյանը պատմում է, թե ինչ է կատարվում մինչեւ այս գեղեցիկ կադրերը ստանալը: Ինչպիսին էր Արմինկան Գոգաֆոտոյի ամանորյա նկարահանման հրապարակում:

Երբեմն ասում են որ ամեն ինչում հաջողակ լինելը անհնարին է, բայց Արմինկայի պարագայում դա հնարավոր է եւ ստացված։ Մինչ Ամանորյա նկարահանումները առիթ չեմ ունեցել ճանաչելու, թե ինչպիսին է նա։ Արմնկան բացի շատ գեղեցիկ լինելուց նաեւ տաղանդավոր է , ինչը նորություն չէ , բայց շատ կուզենայի խոսել նրա մարդկային որակներից։

Նախ շատ քիչ է պատահում մանավանդ Միացյալ Նահանգներում որ զրուցում ես իգական սեռի ներկայացուցչի հետ եւ եւ չես լսում թանկարժեք բրանդների նախասիրությունների մասին եւ հետեւելով այս օրինաչափությանը տաղավարը ձեւաորեցի նորաձեւության վերջին նորույթներով։ Հատկանշականն այն է, որ Արմինկան հավանեց այն ամենն ինչ ձեռքի աշխատանք էր։

Չեմ կարող չնշել նաեւ Արմինկայի պարտաճանաչության մասին։ Վերջերս հանդիպում են մարդիկ որոնք ունեն նախասիրություն զբաղված երեւալու՝ այսինքն չպատասխանել հեոախոսազանգերին կամ հաղորդագրություններին իբր՝ զբաղված են: Արմինկայի պարագայում ամեն ինչն էր պրոֆեսիոնալ անգամ հաղորդակցությունը։ Դե իսկ Ալեքսը՝ Արմինկայի տղան՝ համաձայն իմաստախոսության. Պտուղը ծաոից հեոու չի ընկնում, քայլող ոգեշնչում Էր՝ իր պայծառ մտահաղացումներով եւ դրական էներգիայով։ Արմինկայի հետ համագործակցությունը այնքան դրական էր եւ հաճելի որ անհամբեր սպասում եմ իմ նոր մտահղացման իրականացմանը՝սիրահարների տոնի կապակցությամբ, որ նորից միասին աշխատենք։

Լիլուի և որդու փորձությունները Գոգաֆոտոյի տաղավարում։ Փոքրիկ Ռոբերտի եւ Լիլուի հետ աշխատելը բացի այն որ շատ հաճելի էր նաեւ շատ օգտակար էր, քանի որ Ռոբերտը անդադար վազվզում էր իսկ ես ու Լիլուն փորձում էինք կանգնեցնել նրան, ինչն էլ լավ առիթ եղավ մարզումների։ Բացի այդ իսկական հայ տղամարդուն վայել, Ռոբերտը կերավ մեր տաղավարում եղած համարյա բոլոր համեղ կոնֆետները, իսկ մենք փորձում էինք նրա սիրտը էդպես շահելով լուսանկարել նրան։ Լիլուն շատ համբերատար էր Ռոբերտի չարաճճիություններին, իսկ Ռոբերտն էլ՝ առիթից օգտվելով անում էր սրտի ուզածը։

Ես միշտ մտածել եմ, որ եթե հայտնի մարդու երեխա է, ուրեմն պետք է մի քիչ ավելի չարաճճի լինի, բայց արի ու տես Ռոբերտին մայրիկի հայացքն անգամ հերիք էր սթափվելու համար։ Նկարահանումների ժամանակ մի հանգամանք ինձ շատ զարմացրեց. Լիլուն կարողանում էր հոգ տանել երեխայի մասին եւ վարկյանների ընթացքում վերափոխվել ու մտնել պահանջվելիք կերպարի մեջ։ Լիլուն շատ հմտորեն էր աշխատում տեսախցիկի հետ, ինչն էլ ինձ ավելի էր ոգեշնչում։ Ինչ էր բերել Դինան իր հետ Գոգաֆոտոյի տաղավար եւ ինչ պատահեց դրանց։

Նախ սկսեմ նրանից,որ Դինան Միացյալ Նահանգներում բնակվող այն էզակի մարդկանցից է, ով պահպանում է անծանոթի հետ «Դուք»-ով խոսելու մոռացված օրենքը, ինչն իհարկե մի քիչ անսովոր էր, բայց միեւնույն ժամանակ միանգամից ընդգծեց նրա ուշադրությունը հային վայել հարգանք հասկացությանը։ Կարծում եմ նորություն չեմ ասի եթե նշեմ Դինայի նրբաճաշակության մասին։ Դինան ներկայացավ նկարահանման հրապարակ երկու պարկ շատ նրբաճաշակ տոնածառի խաղալիքներով եւ զարդարանքներով։ Բարեբախտաբար նկարահանումները անցան առանց խաղալիքների ջարդուփշուրի: Իսկ այ վերջում այդպես էլ չհասկացանք թե ինչպես փշրվեց տոպրակում անշարժ հանգրվանած տոնածառի խաղալիքը կամ ուր անհետացավ խեղճ ձիուկի գլուխը….

Դինայի երեխաները աննկարագրելի ջերմ էին եւ միանշանակ զգացվում էր հայկական ոգով դաստիարակությունը անգամ նրանց չարաճճիություններից։ Նկարահանման առաջին կեսին ասես փոքրիկ մոդելներ լինեին եւ սուսիկ փուսիկ լսում էին եւ համագործակցում ինձ հետ, իսկ երկրորդ կեսին ամանորյա հրաշք տեղի ունեցավ եւ Դինայի բալիկները որոշեցին տաղավարը վերջնական գետնին չհավասարեցնել:

blognews.am