Հայաստանը կարող է կորցնել ծածանների բուծման կուլտուրան
Advertisement 1000 x 90

Հայաստանը կարող է կորցնել ծածանների բուծման կուլտուրան

Հայաստանում ծածանների տնտեսությունները փակման եզրին են, վստահեցնում է Ձուկ արտադրողների և արտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը։

Նրա խոսքով` այդ տնտեսությունները ստեղծվել են դեռ 60-ական թթ-ին Սիս և Արմաշ համայնքներում (Արարատի մարզ)։ Սիս համայնքում օգտագործում են հորերի ջրերը, Արմաշում` վերգետնյա ջրերը (մակերեսային ջրերը կամ բաց ջրամբարները)։

Տնտեսությունները ստեղծվել են` հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները, տնտեսական խնդիրները։ Ստեղծմանը զուգահեռ լուծվել են թռչունների միգրացիայի, տեղումների և հողը մաքրելու հարցերը։

«Կարպային (ծածան) տնտեսություններն աճեցնում են էժան, բայց էկոլոգիապես մաքուր ձուկ, քանի որ կարպերը սնվում են բնական սննդով։ Տնտեսությունները նաև ռազմավարական հարց են լուծում, այն է` երկրի ներսում պարենի ստեղծումը», — ասաց Աթոյանը։

Նրա խոսքով` այդ ձկնատեսակը հարուստ է վիտամիններով, որոնք պետք են մարդուն սրտի և ուղեղի կաթվածից պաշտպանվելու համար։ Ծածանի բուծման շնորհիվ նախկինում ջրով պատված տարածքները մաքրվում են աղից։

«Աղի արտաքին շերտը մաքրվում է ծածանների տնտեսությունների հաշվին։ Ծածանների կենսագործունեության մնացորդները պարարտանյութ են դառնում հողի համար։ Արդեն մեկ կամ երկու տարի հետո կարելի է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրա», — ասաց Աթոյանը։

Ծածանի մեկ կիլոգրամը մոտավորապես 800 դրամ է, ինչը Հայաստանի դեպքում վատ գին չէ։

Բայց Հայաստանում նման տնտեսությունները տարածելու համար պետք են ջրային պաշարներ և համապատասխան պայմաններ։ Չնայած գնին` կա նաև իրացման խնդիր, քանի որ ավազանները (Սիս համայնքում) ձմռանը փակում են` դրանից առաջ վաճառելով ամբողջ ձուկը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am