Ներկայացնում ենք բնական միջոցներ, որոնք կօգնեն ատամնաքարը հեռացնել տնային պայմաններում:
Անհրաժեշտ է՝
- Ատամի խոզանակ
- Ատամնաբուժական հավաքածու
- Կերակրի սոդա
- Բաժակ
- Ջուր
- Հականեխիչ միջոց բերանի խոռոչը ողողելու համար
- Ջրածնի պերօքսիդ
- Սեղանի աղ
Պատրաստումը՝
Կես թ/գ աղը խառնեք 1 ճ/գ կերակրի սոդային: Ատամի խոզանակը թրջեք և սուզեք խառնուրդի մեջ: Ատամները լվացեք, ինչպես սովորաբար: Գործընթացը պետք է մոտ 5 րոպե տևի: Հետո ջրածնի պերօքսիդը լցրեք բաժակի մեջ և այն խառնեք կես բաժակ տաք ջրին: Լավ լվացեք բերանի խոռոչը: Հետո սառը ջուր օգտագործեք և նորից լվացեք բերանը:
Ատամի խոզանակ օգտագործեք և լավ մաքրեք դեղին ատամնաքարը: Վերջում լվացեք բերանը՝ հականեխիչ միջոց օգտագործելով: Օպտիմալ արդյունքի համար պրոցեդուրան կրկնեք մի քանի օրը մեկ: