Instagram սոցիալական ցանցի վարչակազմը միացել է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման եվրահանձնաժողովի նախաձեռնությանը, մյուսները՝ Facebookը, Twitter-ը, YouTube-ը, Microsoft-ը, վերջին մեկ տարվա ընթացքում անհամեմատ ավելի ակտիվորեն են սկսել հեռացնել նման նյութերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության, սպառողների իրավունքների և գենդերային հավասարության հարցերով եվրակոմիսար Վերա Յուրովան:
2016 թվականին Եվրահանձնաժողովը և չորս խոշորագույն ինտերնետ-ընկերություններ՝ Facebook-ը, Googleը, Twitter-ը և Microsoft-ը համաձայնեցրել են վարքականոն, որպեսզի համաշխարհային ցանցում պայքարեն ատելություն բորբոքող անօրինական հաղորդագրությունների դեմ:
Պայմանավորվածության համաձայն, ընկերությունները պետք է ուսումնասիրեն նման հաղորդագրությունների վերաբերյալ ծանուցումները, այդ թվում՝ շարքային օգտատերերից, և, հիմնվելով գործող կանոնների ու նորմերի և ազգային օրենսդրության վրա, անհրաժեշտության դեպքում դրանք հեռացնեն 24 ժամվա ընթացքում: