Փռշտալու ժամանակ քիթը և բերանը փակելը շատ վատ գաղափար է: Այս մասին զգուշացնում են Լեսթերի համալսարանական հոսպիտալի մասնագետները:
Շատ մարդիկ փռշտալու ժամանակ քաղաքավարության համար մատներով սեղմում են քիթը, իսկ բերանը՝ փակում ափով: Առաջին հայացքից սա խոչընդոտում է փռշտալու ժամանակ առաջացող խորխի հետ մանրէների և վիրուսների տարածմանը: Սակայն մասնագետները պնդում են, որ պետք չէ այդպես անել:
Երբ մարդը փռշտում է, օդը քթի խոռոչներից վայրկյանում 120 մետր արագությամբ դուրս է գալիս և ներքին պատերին ավելի քան 100 մմ սնդիկի սյան ճնշում է ստեղծում: Եթե փռշտալու ժամանակ փակեք քիթը, ապա օդի այս ամբողջ հոսքը ճնշումը կբաշխվի քթըմպանի և ևստախյան փողի վրա, որը քթըմպանը միացնում է միջին ականջի հետ: Բարձր ճնշումից կարող են լրջորեն տուժել արյունատար անոթները, ներքին ականջը և անգամ թմբկաթաղանթը:
Քթի խոռոչներում բարձր ճնշման ստեղծման պատճառով կարող են նաև այլ հետևանքներ լինել. օրինակ կարող է գլխացավ սկսվել: Բացի այդ բոլոր մանրէներեը, որնցից օրգանիզմը փորձում է փռշատլու միջոցով ազատվել, զսպելու հետևանքով չեն հեռանում օրգանիզմից:
BMJ Case Reports ամսագրում գիտնականները հետաքրքիր դեպքի մասին են պատմել: Փռշոտցը զսպելու ժամանակ տղամարդու մոտ կերակրափողի պատի պատռվածք է եղել:
34-ամյա տղամարդը հիվանդանոց էր դիմել կուլ տալու ժամանակ սուր ցավի և ուժեղ փռշոտցից հետո, որը նա փորձել էր զսպել:
Նրան ռենտգեն են արել, որի վրա բժիշկները շնչափողի դիմաց՝ պարանոցի փափուկ հյուսվածքներում օդի չափից մեծ կուտակում են նկատել: Համակարգչային տոմոգրաֆիան հասատատել է պարանոցում և կրծքավանդակում տարածուն էմֆիզեմայի առկայությունը: Հետազոտության արդյունքներով բժիշկները տղամարդու մոտ կերակրափողի ինքնաբուխ պատռվածք են ախտորոշել: Տղամարդուն հոսպիտալացրել են վարակից և բորբոքումից խուսափելու համար և հակաբիոտիկների կուրս են անցկացրել, որի ընթացքում նա քթի զոնդով հեղուկ սնունդ է ընդունել:
Մոտ 7 օրից օդի կուտակումն անհետացել է: Այդ ժամանակ նրան փափուկ սննդի դիետա են նշանակել և շուտով դուրս գրել՝ խորհուրդ տալով փռշտալու ժամանակ այլևս չփակել քիթը:
Բժիշկները նշում են, որ կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը, որը նաև անվանում են Բուրխավեի ախտանիշ, կարող է լուրջ վտանգ ներկայացնել և ագրեսիվ վիրահատական միջամտություն պահանջել: Փռշտացող տղամարդու մոտ սակայն բարդություններ չեն եղել և ախտորոշումը բավական վաղ են տվել:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ փռշտալու ժամանակ չի կարելի փակել քիթը և բերանը, քանի որ դա կարող է վնասել քթըմպանի և շնչափողի փափուկ հյուսվածքները: Բացի այդ նման դեպքերում միջնորմի էմֆիզեմա կարող է առաջանալ, այսինքն կրծքի միջին խոռոչնեչում օդի կուտակում, թմբկաթաղանթը կարող է ծակվել և անգամ գլխուղեղի անևրիզմ առաջանալ:
med.news.am