Amazon ընկերությունը բացում է առաջին խանութը, որտեղ չեն լինի վաճառողներ և դրամարկղային ապարատներ: Ծրագիրը կգործարկվի հունվարի 22-ին Սիեթլում (ԱՄՆ), ինչի մասին հաղորդվում է մանրավաճառ ընկերության Twitter-ում:
Amazon Go-ի թեստավորումը, որը տևել է մեկ տարի, ավարտված է: Այդ ընթացքում այն փորձարկել են ընկերության աշխատակիցները:
Գնորդը պետք է սմարթֆոնը հպի մուտքի պտտադռնակին, իսկ հետո ընտրի իրեն հարկավոր ապրանքը:
Խանութում օգտագործվող տեխնոլոգիան թույլ է տալիս որոշել, թե հաճախորդն ինչ է վերցնում դարակից և ինչ է ետ դնում: Այն հիմնված է համակարգչային տեսողության վրա, իսկ տեղեկատվությունն ընթերցվում է տվիչի միջոցով: Դուրս գալուց հետո գնումների գումարը դուրս է գրվում վարկային քարտից: Ըստ որում հարկավոր չէ, որ գնորդը սքանավորի գծանիշերը: