Շատ պրոֆեսիոնալ խոհարարներ նկատել են կարտոֆիլի մի հրաշալի հատկություն։ Կարտոֆիլը սառեցնելուց հետո էլ ավելի հետաքրքիր և համեղ է լինում։ Ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս բաղադրատոմսով ուտեստը և խորհուրդ կտամ ավելի լավ բույրի համար, ավելացնել արևածաղկի ձեթ, մի փոքր սխտոր և հազրեվարդ։
Սառեցրած կարտոֆիլ։
Բաղադրիչներ՝
1 կգ կարտոֆիլ,
100 մլ․ արևածաղկի ձեթ,
1/2 թեյի գդալ աղ։
Պատրաստումը՝
● Մաքրեք կարտոֆիլը կեղևից և լավ լվացեք հոսացող ջրի տակ։
● Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք այն։ Տեղափոխեք կարտոֆիլը ջրի մեջ։ Կրկնակի եռացումից հետո պատրաստեք այն 6-8 րոպե։ Այնուհետև թողեք, որ կարտոֆիլը սառի։
● Սուր դանակով ոչ այդքան մեծ ցանց արեք կարտոֆիլի վրա։
● Պատրաստի կարտոֆիլը ծածկեք սննդի պաշտպանիչ շերտով կամ ծածկեք պոլիէթիլենային փաթեթով։ Այնուհետև դրեք այն սառցեխցիկում 1 ժամ։
● Նշված ժամանակը լրանալուց հետո հանել սառցեխցիկի մեջից կարտոֆիլը և տեղադրել թավայի մեջ կամ թխելու համար նախատեսված խորը ամանում։ Ավելացրեք զանգվածին արևածաղկի ձեթ և լավ թաթախեք դրա մեջ կարտոֆիլը։
● Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան և եփեք կարտոֆիլը 30-40 րոպե։ Պատրաստման ընթացքում պարտադիր շրջեք կարտոֆիլը մյուս կողմի վրա։
Պատրաստումից հետո հարկավոր է հանել կարտոֆիլը բուսական յուղից։ Այսպիսի կարտոֆիլը հրաշալի համապատասխանում է մսային ուտեստների հետ։
hayinfo.net