Սառեցված բանջարեղենը կարող է թարմից օգտակար լինել. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Սառեցված բանջարեղենը կարող է թարմից օգտակար լինել. գիտնականներ

Շատերը համոզված են, որ թարմ միրգ-բանջարեղենը սառեցվածից ավելի օգտակար է, սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում է University of Guelph-ի համալսարանից Ջեսս Հեյնսը:

Նրա խոսքով՝ մրգերը և բանջարեղենը հավաքելուց կարճ ժամանակ անց սառեցվելուց հետո իրականում ավելի շատ սննդարար նյութեր են պահպանում, քան երկար ժամանակ պահպանվածներն և մեծ տարածություններ անցածները: Արագ սառեցման նոր տեխնոլոգիաների շնորհիվ, մթերքներն այսօր կորցնում վիտամինների միայն փոքր մասը՝ ինչպիսին են ֆելատները և տիամինը:

Սիդնեյի համալսարանից ավստրալացի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել 1000 մարդու մասնակցությամբ: Նրանք ամեն օր բանջարեղեն են կերել, սակայն մասնակիցների մի մասը մասնագետների հրահանգով սնունդի մեջ միայն սառեցված մթերքներ է օգտագործել:

Պարզվել է, որ սառեցված բանջարեղենը մարդկանց ավելի լավ է օգնում հետևել սննդակարգի առողջ ռեժիմի, առաջին հերթին այն պատճառով, որ այն ավելի հեշտ է պատրաստել. դրանք պատրաստի վիճակում են վաճառվում և լրացուցիչ մշակում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ օգտակար նյութերի կորուստը նվազագույն է եղել:

Փորձագետները նշել են, որ սառեցման գործընթացը ենթադրում է մթերքի մեջ բոլոր օգտակար միկրոտարրերի պահպանում: Նրանց խոսքով՝ սառեցնելիս որոշ բանջարեղենում նվազում է С վիտամինի մակարդակը, սակայն աննշան: Բանջարեղենի առանձին տեսակներ բացարաձակապես չեն կորցնում իրենց վիտամինային օգտակարությունը, օրինակ՝ գազարը սառեցնելիս С վիտամինը պահպանվում է գրեթե սկզբնական ծավալով:

med.news.am