
Երգչուհի Օլգա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Շիկահեր աղջիկ» երգի հիման վրա։ Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերի հեղինակը՝ Վլադիմիր Պողոսյանը։ Վերջինս նաև մարմնավորում է տեսահոլովակի գլխավոր հերոսին։ «Շիկահեր աղջիկ» տեսահոլովակի ռեժիսորն է Նիկ Էգիբյանը։