Հայ մերկապարուհի Վարդան ներկայացել է Մոնիկա Բելուչիի կերպարով: Վարդան ֆոտոսեսիայի տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում։
«Սիրում եմ ֆոտոսեսիաներ և փորձեր։ Նախկինում ես շատ պահպանողական էի հագուստի, դիմահարդարման, սանրվածքի ընտրության հարցում… Բայց հիմա իմ ներքին ազատությունը և վստահությունը թույլ են տալիս համաձայնել տարաբնույթ բյութի-ռիսկերի։ Գիտեմ, որ քչերին դուր կգա իմ ճակատի մազափունջը, բայց ես ուզում էի փոխվել… Եվ մենք մտածեցինք, որ մազափնջով ես նման չեմ լինի Մոնիկային։ Դե լավ, կարծում եմ, որ Մոնիկա Բելուչին այնպիսի կոմպլիմենտ է, որն իտալերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ կին»։ Ամենից շատ կնեղանա իմ մայրը, քանի որ ես նրա պատճենն եմ և ուրիշ ոչ մեկի», — գրել է Վարդան տեսանյութի մեկնաբանություններում։