Բաղադրիչները
Տավարի յուղոտ միս- 500գր.
Խոզի ճարպ-100գր.
Գլուխ սոխ- 200գր.
Ձվի դեղնուց-1 հատ
Թարմ կանաչի-1 կապ
Աղացած սև պղպեղ, աղ
Պատրաստումը
Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա: Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:
Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա: Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:
hayinfo.net