Jeep ընկերությունը հրապարակել է 7 տեղանոց մեծ Grand Commander ամենագնացի պաշտոնական լուսանկարները: Մեքենան կցուցադրվի ապրիլին՝ Պեկինի ավտոսրահում, հաղորդում է Motor-ը:
Նախնական տվյալներով՝ մեքենան ստեղծվել է Cherokee կրոսովերի հիման վրա: Նորույթը 249 և 45 մմ-ով ավելի երկար է լինելու Cherokee-ից և Grand Cherokee-ից։ Այն 4873 մմ է:
Grand Commander-ը երկու լիտր ծավալով տուրբո բենզինային շարժիչներ է ունենալու` 234 և 265 ձիաուժերով:
Նորույթը նախատեսված է միայն չինական շուկայի համար: Այն կստեղծեն նույն գործարանում, որտեղ արտադրվում է Cherokee-ին: Մեքենայի գինը կսկսվի 250 հազար յուանից: