Այլևս պետք չէ գնել իմբիր, քանի որ այն կարող եք աճեցնել հենց ձեր տանը
Advertisement 1000 x 90

Այլևս պետք չէ գնել իմբիր, քանի որ այն կարող եք աճեցնել հենց ձեր տանը

Իմբիրը (կոճապղպեղ)  մեր օգտագործած ամենահամեղ համեմունքներից է: Այն ոչ միայն համեղ է, այլև շատ առողջարար է մեր օրգանիզմի համար:

Մի կողմից իմբիրը կարող եք օգտագործել սրտխառնոցը դադարեցնելու համար: Սա լավագույն բնայկան միջոցներից է այնպիսի դեպքերում, ինչպիսին են ծովային հիվանդությունները և հղիության հետ կապված սրտխառնոցնեը: Համարվում է, որ իմբիրը կարող է լինել նույնքան օգտակար, որքան դեղամիջոցը:

Իմբիրն առանձնանում է նաև իր հակաբորբոքային հատկությամբ: Գերազանց միջոց է ֆիթնեսի սիրահարների համար, ովքեր ցանկանում են նվազեցնել մկանային ցավը, որն առաջանում է ֆիզիկական վարժություններից հետո:  Այն օգնում է նաև այնպիսի  հոդոցավերի  դեպքում, ինչպիսիք են օսթեոարթրիտը: Այն շատ օգտակար է նաև կանանց դաշտանային ցիկլի ժամանակ ուղեկցվող ցավի դեպքում և ազդում է ինչպես իբուպրոֆենը:

Այն ամենահաճախը կիրառում են ստամոքսային ցավի  և խանգարումների դեպքում:

Իմբիր աճեցնելու համար դուք պետք է այն պատվիրեք սերմերի կատալոգի միջոցով կամ այգեգործական վաճառասրահից:  Մթերային խանութից իմբիր գնել աճեցնելու նպատակով անիմաստ է, քանի որ դրանք ցողված են լինում աճը կանխարգելող միջոցներով:

Ձեզ անհրաժեշտ է շատ հարուստ հող: Օգտագործեք լայն և սաղր ծաղկաման: Սա շատ կարևոր է, քանի որ իմբիրի արմատները աճում են հորիզոնական ուղղությամբ:

Երբ արդեն ամեն ինչ նախապատրաստած  կլինեք իմբիր աճեցնելու համար, հիշեք այն մշակելու հետևյալ պարզագույն քայլերը:

  • Իմբիրի հողը խոնավացրեք գիշերը
  • Լցրեք ծաղկամանը հողով, մտցրեք արմատները նրա մեջ, բողբոջների աչքերը դեպի վեր: Ծածկեք արմատները հողում 2 սմ խորությամբ:
  • Ցողեք  այն ջրով
  • Ծաղկամանը դրեք տաք տեղ՝ արևից հեռու
  • Ջրեք հողը ցնցուղով: Իմբիրը աճում է դանդաղ և այն կխլի մի քանի շաբաթ մինչև դուք կտեսնեք առաջընթացը:
  • Դուք կունենաք այս հասարակ միջոցով մեծ քանակության իմբիր: Հիասքանչ բույս, որն աճում է փակ տարածքում՝ դյուրին խնամք պահանջելով: Բացի այդ, երբ դուք օգտագործելու համար մի փոքր դրանից կտրեք, մնացած հատվածը կշարունակի աճել:

hayinfo.net