Չտեսնված համեղ տնական հալվա
Advertisement 1000 x 90

Չտեսնված համեղ տնական հալվա

Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ

2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ

1,5 ալյուր

1 բաժակ շաքարավազ

0,5 բաժակ ջուր

150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով:  Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:

Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր:  Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:

Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:

Բարի ախորժակ

hay-info.ru