Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հավատացյալ է համարում, կվրդովվի և չի հավատա սրան։ Thejizn.com կայքը գրում է, որ ամեն դեպքում փաստը մնում է փաստ։ Այս Լիվոնիայում միջին դարերում կույս Մարիամի արձանը կախարդ են համարել ու այրել։ Մինչ այդ՝ փորձել են արձանը գցել ջուրը, բայց քանի որ այն փայտից է եղել, բնականաբար, չի սուզվել։ Այդ իսկ պատճառով պատկերամարտներն արձանը կախարդ են համարել։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել 1524թ. Լիվոնիայում՝ Լատվիայի և Էստոնիայի պատմական տարածք Ռիգայում։
Պատկերամարտներ
Պատկերամարտները հայտնվեցին ռեֆորմների ֆոնին, որոնք կապված էին բողոքական մտքի տարածման հետ։ Մերձբալթյան տարածքներում ռեֆորմացիան ամբողջությամբ ուղղված էր հավատի կոնցեպցիայի վրա, որը մշակվել էր Մարտին Լյութերի կողմից։ Այդ շրջանում հայտնի էին նորարական աշխարհայացքային մոտեցումներ, որոնք արտացոլվում էին Յան Գուսի մտքերում։ Բացի այդ՝ Ռիգայում այդ ժամանակ բնակվում էին բազմաթիվ մարդիկ, որոնք բարձրագույն հումանիտար կրթություն ունեին, որը ստացել էին Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի հայտնի ուսումնական հաստատություններում։ Նրանք, լինելով ռեգիոնալ ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչներ, կարող էին և ընդունակ էին մասնակցություն ունենալ շարունակական աստվածաբանական վեճերում։
Քարոզիչներ
Առաջին քարոզիչները, ովքեր սկսեցին պրոպագանդել ռեֆորմացիայի մտքերը Լիվոնիայում, Անդրեակ Կնոպկենն էին և Սիլվեստր Տեգետմեյերը։ Անդրեաս Կնոպկենը հետաքրքրություն էր ցուցաբերում հումանիտար աշխարհայացքային սկզբունքներին, ինչը նպաստեց Էրազմ Ռոտերդամցու հետ սերտ կապերին։ Շուտով նա տեղափոխվեց Գերմանիա՝ կրթություն ստանալու նպատակով, որտեղից արդեն վերադարձավ՝ որպես նվիրված լյութերական։ Անդրեաս Կնոպկենի վերադարձից մեկ ամիս անց քարոզիչ Սիլվեստր Տեգետմեյերը նշանակվեց Ռիգայի եկեղեցիներից մեկի ուսուցիչ-հոգևոր հովիվ։ Արդյունքում՝ հենց նա, որ կիսում էր Կնոպկենի պատկերացումները լյութերական բարոյականության հարցերի հետ կապված, 1525թ. ռեֆորմացիայի գաղափարներին համակիր դարձրեց նաև «սևագլուխներին», որոնք դեռ վաղ ժամանակներից մերձբալթյան ժողովուրդների շրջանում համբավ էին վայելում։
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»