«Եթե գիտակցեմ` որտեղ և ինչ մարդկանց հետ եմ գիշերում, կխելագարվեմ». Վարդան Սարգսյանի «սարսափելի» ճամփորդությունը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե գիտակցեմ` որտեղ և ինչ մարդկանց հետ եմ գիշերում, կխելագարվեմ». Վարդան Սարգսյանի «սարսափելի» ճամփորդությունը. life.tert.am

Երգիչ Վարդան Սարգսյանն իր «Տնից հեռու» հաղորդմամբ հասել է Աֆրիկա։ Վարդանը նկարահանող խմբի հետ Եթովպիայում է, որտեղ նկարահանում է վայրի ցեղերին և խոստանում, որ հեռուստադիտողները ATV-ով ականատես կլինեն հետաքրքիր բացահայտումներով լի նոր եթերաշրջանի։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց վտանգների և արկածային ճամփորդության մասին։

«Մեր նպատակն էր բացահայտել վայրի ցեղերին։ Այն, ինչ տեսնում եմ, անհավանական է։ Նկարահանումները շատ վտանգավոր են։ Մեզ ուղեկցում են անվտանգության աշխատակիցներ։ Առաջին անգամ նկարահանումների ժամանակ շատ լարված եմ լինում։  Սարսափելի է, բայց շատ հետաքրքիր կլինի»,- ասաց Վարդանը։

Երգիչն ապրում է վայրի ցեղերի հետ, գիշերում վրաններում, համտեսում այն, ինչ նրանք են ուտում։ Վարդանը պատմեց, որ իր համար ամենամեծ փորձությունը հում միս համտեսելն էր։

«Իրենք ուտում են հում միս, քնում սարդերի հետ, առավոտյան արյուն են խմում։ Հագուստ բացարձակ չեն կրում։ Ունեն իրենց լեզուն։ Մի խոսքով` կարծես երազ լինի` վատ երազ, բայց պետք է ասեմ, որ սկսեցի սովորել մարդկանց։ Ինչ խոսք, որևէ մեկս նրանց մեղադրելու իրավունք չունենք։ Իրենք ապրում են իրենց` դարերով եկած սովորույթներով, ուզենք թե ոչ, պետք է հարգենք դրանք»,- ասաց նա ու

Հաղորդավարից հետաքրքրվեցինք` արդյոք վախեր չունի` հաշվի առնելով, որ նկարահանումները վտանգավոր են։ «Վախեր, իհարկե, կան, սակայն ես չեմ մտածում վախի մասին։ Եթե գիտակցեմ` որտեղ եմ գիշերում և ինչ մարդկանց հետ, կխելագարվեմ։ Ես մտածում եմ միայն աշխատանքի մասին»,- պատասխանեց նա ու հայտնեց, որ Երևան կվերադառնա հունվարի 27-ին։