
Սխտորը դեռ վաղուց օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Դրանք այն հիվանդություններն են, որոնք կապված են սրտի և արյունատար համակարգի հետ։ Օրինակ՝ բարձր ճնշումը, խոլեստերինի մակարդակը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինֆարկտը և այլն։
Սխտորը իրականում կարող է նաև արդյունավետ լինել աթերոսկլերոզի զարգացման դեմ և նվազեցնել ճնշումը։ Ոմանք անգամ օգտագործում են սխտորը, որպեսզի կանխեն հաստ աղիի, ստամոքսի, թոքերի և այլ քաղցկեղները։
Սխտորը պարունակում է քիմիական նյութեր, որոնց անվանում են ալլիցին։ Հենց ալլիցինն է հաղորդում սխտորին այդ բույրը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։