Կանոն առաջին
Փո՞ղ եք ստացել, այն տուն տարեք: Ճանապարհին մի ծախսեք: Եթե մտադիր եք գնումներ անել, տանից վերցրեք անհրաժեշտ գումարը, կամ էլ բանկային քարտից օգտվեք:
Նոր ստացած փողը պետք է անպայման տանը գիշերի ձեր մյուս փողերի կողքին, որտեղ դուք սովորաբար պահում եք դրանք:
Երկրորդ կանոն
Փողը դրամապանակում պետք է դրվի երեսի մասով դեպի ձեզ՝ գումարային նիշի նվազման կարգով, որպեսզի դրամապանակը բացելիս խոշոր գումարը ձեզ ավելի մոտ լինի:
Յուրաքանչյուր մարդ ունի իր երջանիկ դոլարը կամ դրամը…
Թղթադրամի վերջին երկու նիշերը պետք է համապատասխանեն ձեր ծննդյան տարեթվի վերջին երկու նիշերին: Իսկ եթե երեքը համապատասխանեն՝ ավելի լավ: Իդեալական կլինի, իհարկե, եթե չորսն էլ համապատասխանեն: Այդ թղթադրամը պետք չէ ծախսել կամ ինչ-որ մեկին տալ: Բայց մի պայման կա: Այն ինքը պետք է ձեզ մոտ գա: Ընկերների հետ փոխանակել կամ այն հատուկ փնտրել չի կարելի:
Եվ վերջինը
Փողը չի կարելի պահել կենտ թվով թղթադրամներով փաթեթներով: Դրանք «կվիճեն» իրար հետ ու «կբաժանվեն»: Յուրաքանաչյուրը պետք է իր զույգն ունենա: