
Տղամարդկանց առավել դուր են գալիս շիկահերները, քան թխահերները։ Այդպիսին են մասշտաբային հետազոտության տվյալները, որն անցկացրել են Աուգսբուրգի համալսարանի մասնագետներն ամերիկյան Մինեսոտա նահանգում, գրում է Daily Mail-ը։
Հետազոտողները 110 տղամարդկանց ցուցադրել են մեջքով դեպի օբյեկտիվ շրջված կանանց լուսանկարներ՝ բաց, մուգ մազերով։ Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը շիկահարներին համարել է ավելի գրավիչ և երիտասարդ։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տարիքի հետ մազերը սովորաբար մգանում են, և բաց գույնն ավելի երիտասարդ տարիքի հետ է ասոցացվում։