Այս երկու հրաշք բաղադրիչները կարող են օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից։ Այս հյութը այրում է հարյուրավոր կալորիաներ, քանի դեռ դուք նստած գիրք եք կարդում։
Դարչնի և մեղրի բուժիչ միջոցների մասին գիտեն գրեթե բոլորը։
Սակայն այն, ինչը հնարավոր է դուք չգիտեք, դա այն է, որ այս հրաշալի բաղադրիչները կարող են ձեզ ազատել ավելորդ կիլոգրամներից։
Փորձեք այս ըմպելիքը, որը համարվում է համեղ և հեշտ պատրաստվող, արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է ազատվել ավելորդ քաշից, անգամ երբ դուք պարզապես նստած եք։
Մենք չենք ասում, որ պետք է մոռանալ մարզումների մասին, սակայն եթե դուք չեք սիրում աշխատել ձեր վրա և շարժվել, ապա կան նաև այլ տարբերակներ։
Սա դրանցից մեկն է։
Ձեզ հարկավոր է՝
- 2 ճաշի գդալ մեղր,
- 1 ճաշի գդալ դարչին,
- 250 մլ․ ջուր։
Պատրաստման եղանակը՝
1) Խորհուրդ տրված քանակը կարող է փոփոխվել, սակայն կարևորը այն է, որ դուք միշտ պետք է օգտագործեք 2 բաժին մեղր և մեկ բաժին դարչին։ Պատրաստեք այնքան, ինչքան ձեզ պետք է։
2) Եռացրեք ջուրը։
3) Լցրեք եռացող ջուրը դարչնի վրա։ Ծածկեք բաժակը և թողեք սառի մինչև այն ջերմաստիճանը, որի ժամանակ կարելի է օգտագործել ըմպելիքը։
4) Ավելացրեք մեղր այն ժամանակ, երբ ըմպելիքը կսառի։ Երբեք մի լցրեք մեղրը տաք ջրի մեջ, քանի որ տաքությունը վերացնում է դրա ֆերմենտները և այլ սնուցող նյութերը։
5) Խմեք ըմպելիքի կեսը քնելուց առաջ։ Երկրորդ կեսը դրեք սառնարանում և խմեք առավոտյան, սակայն առանց կրկնակի անգամ տաքացնելու։
Հիշեք այս ըմպելիքը միայն գործում է, եթե օգտագործեք դատարկ ստամոքին։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: