Տարիքով կանանց ամենագլխավոր խնդիրն այն է, որ նրանք չեն ուզում ակտիվ լինել: Նրանք փորձում են իրենց պահել դեռահաս աղջնակների պես, քանի որ շատ են վախենում, որ տղամարդիկ կսկսեն իրենց օգտագործել:
Այդ պատճառով էլ կնոջը թվում է, թե, եթե ինքը ներկայանա միամիտ անչափահասի կերպարով, տղամարդիկ նրան հենց որպես այդպիսին էլ կընդունեն ու համապատասխան վերաբերմունք ցույց կտան:
Իրականում ցանկացած տղամարդ, լինի երիտասարդ թե ավելի տարիքով, տեսնելով հասուն կնոջը` միանգամից սկսում է մտածել ինչ-որ անհավանական սեքսի մասին: Նա մտածում է, որ այդ կինն ինչ-որ հատուկ ֆանտազիաներ կունենա, այլասերված կլինի, կամ միգուցե արյունն է եռում, հնարավոր է` նա մի քիչ իշխող և չոր է, պահանջկոտ և անհագ, հնարավոր է, ընդհակառակը, շատ քնքուշ է, նուրբ, բայց ամենակարևորը, նա հստակ գիտի, թե ինչ է ուզում: Սրա մասին երազում է տղամարդը, հատկապես այն տղամարդը, ով վատ գիտի հասուն կանանց և դեռ չի հասկացել, որ նրանցից շատերը դեռ աղջնակներ են:
Դեռ չհիասթափված տղամարդը, տեսնելով հասուն կնոջը, նույն վայրկյանին իրեն անչափահաս տղա է երևակայում, և նրան այդ վիճակը շատ էլ հաճելի է: 16 տարեկան երևակայելը նույնիսկ էրոտիկ է:
Միայն ավելի ծեր տղամարդիկ հասուն կնոջը կարող են ընդունել` որպես աղջնակ, բայց նրանք էլ են գիտակցում, որ այդ կինը փորձառու է:
Փորձը լավագույն բանն է, որ կինն ունի: Եվ եթե, լինելով արդեն ոչ երիտասարդ, փորձես քեզ ներկայացնել` որպես միամիտ ու անփորձ մեկը, ապա դա կատարյալ ձախողում է: Պետք չէ թույլ տալ տղամարդուն ակնարկել քեզ, որ քո կյանքում եղել է ինչ-որ ավելորդ փորձառություն: Պետք է դա միանգամից կանխել:
Այսինքն, երբ տղամարդը փորձում է հասուն կնոջը դիտարկել` որպես դեռատի աղջնակ, պետք է կանգնեցնել նրան խստորեն, կարելի է նաև ձեռք առնել, բայց հետո գուրգուրել, որ լաց չլինի: Միայն թե պետք չէ նեղանալ և վշտանալ: Տղամարդը պարզապես փորձում է Ձեզ, ուզում է հասկանալ, թե իսկապե՞ս Դուք հասուն եք, արդյո՞ք նա կարող է թուլանալ և իրեն անչափահաս տղայի պես պահել: Սա տղամարդկանց թաքուն երազանքն է:
Իսկ տղամարդկանց մեծ մասը երազում է դրա մասին և կանանց աղջնակների պես է վերաբերվում միայն նրա համար, որ համոզված է՝ կանանց դա դուր է գալիս: Իսկ իրականում նրանք թաքուն սիրում են հասուն և փորձառու կանանց, և հանուն փորձառության՝ պատրաստ են նրանց ներել ցանկացած ցելյուլիտ:
Ինչպե՞ս պետք է հագնվի և իրեն պահի հասուն, փորձառու կինը: Մեծ հաշվով, ինչպես ուզում է, միայն թե՝ ոչ հիմարի պես: Եթե տարիքը կա, իսկ խելք՝ ոչ, աղետ է: Բայց անգամ այդ դեպքում պետք չէ հիմարի պես պահել ինքդ քեզ. հարկավոր է դա թաքցնել:
Պետք չէ կարճ շրջազգեստներ և կիպ հագուստ հագնել, քանի որ հասուն կինն այդպես հիմարի տեսք է ունենում: Դրանով նա կարծես ասում է՝ տեսեք, ես դեռ լավիկն եմ: Սխալ է: Պետք չէ ճչալ այդ մասին: Եթե շատ ես ուզում, կարող ես, իհարկե, չնայելով տարիքիդ ու քաշիդ՝ հագնել ամեն ինչ: Դա քո ցանկությունն է, իսկ ցանկությունն օրենք է, բայց այդ դեպքում դու պետք է վստահ տեսք ունենաս ու քեզ այնպես պահես, թե իբր քեզ համար միևնույն է, թե քո մեջ ինչը դուր չի գալիս շրջապատին: Նա առանց իր շրջապատի էլ ամեն ինչ ունի. նա անկախ է:
Հասուն կնոջ համար ամենասարսափելին փնտրող հայացքն է, անվստահությունը, ամաչկոտությունն ու անբնական լինելը: Դա դեռատիների մենաշնորհն է, քանզի նրանք սեքսուալ են լինում, երբ վախկոտ նապաստակների պես են իրենց պահում: Իսկ հասուն կինն էգ գայլի տեսք պետք է ունենա: Կամ արջի, անգամ՝ փղի. Բացարձակապես կարևոր չէ:
Գլխավոր բանը, որը տղամարդն ուզում է հասուն կնոջից, այն է, որ նա սիրի սեքս և գնահատի տղամարդուն: Ա՛յ, եթե կինը սեքս չսիրի և չգնահատի իր տղամարդու կարողությունները, վերջինս կսկսի քննադատել նրա տարիքը, կասի, որ ծեր է և ոչնչի համար պիտանի չէ: Դա նրա համար է, որ տղամարդը շատ է ուզում, որ իրեն գնահատեն:
Իսկ ինչո՞ւ հասուն կինը պետք է ակտիվ լինի: Որպեսզի կարողանա տղամարդուն օգտագործել իր հաճույքի համար: Հիշե՛ք, կանայք: Եթե ձեր տարիքը 30-ն անց է, դուք պետք է տղամարդուն օգտագործեք ձեր հաճույքի համար: Եվ նրանք ձեզ շնորհակալ կլինեն: Միայն թե դա ինքներդ արեք, ակտիվորեն, մի բզբզեք նրան ու մի քննադատեք՝ այսպես մի արա, այն մի արա:
Դուք թագուհի չեք, իսկ ձեր տղամարդն էլ՝ ծառա, որ հրամայեք նրան, իսկ նա էլ անտրտունջ անի ձեր ուզածը: Նա կվիրավորվի, իսկ հետո կմեղադրի ձեզ, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ դուք ծեր եք ու սարսափելի: Դա ճիշտ չէ:
Տղամարդիկ ուզում են, որ կանայք իրենք կարողանան օգտագործել իրենց` չստիպելով կատարել ինչ-որ անհասկանալի բաներ, նրանք ուզում են, որ կանայք իրենց օգտագործեն ու հաճույք ստանան դրանից: Սովորեք դա անել:
Տղամարդուց ակտիվություն մի սպասեք, եթե դուք 40 կամ 50 տարեկան եք, իսկ տղամարդն էլ մարմնավաճառ չէ: Դուք ինքներդ պետք է նախաձեռնությունը վերցնեք ձեր ձեռքը և անեք այն, ինչ ուզում եք: Եվ նրանք կվազեն ձեր շուրջը և ծաղիկներ ու այլ թանկ բաներ կնվիրեն ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը