Այո, հնարավոր է համեղ ուտել և չգիրանալ։ Fithacker.ru-ն առաջարկում է համեղ բաղադրատոմս։
Էներգետիկ արժեքը՝
սպիտակուցներ՝ 14.13 գրամ
ճարպեր՝ 2.9 գրամ
ածխաջրեր՝ 6.54 գրամ։
Բաղադրիչներ
- 300 գրամ կաթնաշոռ
- ըմպելի յոգուրտ՝ 130 մլ
- քաղցրացուցիչ՝ ըստ ցանկության
- ժելատին՝ 15 գրամ
- ջուր՝ 50 մլ
- դառը շոկոլադ՝ 20 գրամ։
Պատրաստման եղանակը
- Ժելատինի վրա ջուր լցրեք, թողեք 20 րոպե։
- Դրեք շոգու վրա։
- Բլենդերում խառեք կաթնաշոռը, յոգուրտը, շաքարի փոխարինիչը, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Ավելացրեք ժելատինը, լավ խառնեք։
- Գդալով կրեմը լցրեք տարայի մեջ, վրան շոկոլադի փոշի ցանեք։
- Դրեք սառնարանում, թողեք ամբողջ գիշեր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը