Ավելորդ քաշից ազատվելը, ճարպերի դեմ պայքարելը բարդ խնդիրներ են։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս ճանապարհին հաջողություն կարող են ապահովել առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի միջոցներ ևս կարող են օգնել ցանկալի արդյունքի հասնել։
- Որքան հնարավոր է՝ կրճատեք վնասակար ճարպերի օգտագործումը։ Քաշի նվազեցմանն ու կարգավորմանը խոչընդոտող հանգամանքներից մեկը վնասակար ճարպերն են։ Դրանք սննդակարգից ամբողջությամբ բացառելը բավական բարդ է, բայց հարկավոր է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը։ Դա կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ավելի առողջ դառնալ։
Ի՞նչ է հարկավոր անել։ Սննդակարգից բացառեք մթերքը, որը մեծ քանակությամբ հագեցած և տրանսճարպեր է պարունակում.
- բուլկի, տորթ, թխվածք
- երշիկեղեն
- յուղոտ կաթնամթերք
- տապակած մթերք։
Դրանց փոխարեն՝ օգտագործեք հետևյալ մթերքը.
- ձիթապտղի յուղ
- ձուկ
- ընդեղեն և սերմեր
- կոկոսի կաթ
- ավոկադո։
- Ուտելուց առաջ ջուր խմեք։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ ջուր խմել։ Դա օգնում է ավելի շուտ հագեցածության զգացում ունենալ և ավելորդ մթերք չուտել։ Բացի այդ՝ ջուրը շատ քիչ կալորիականություն ունի, այն լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմի մաքրմանը։ Անգամ սնվելուց առաջ հարկավոր է 2 բաժակ ջուր խմել։
- Ընդմիջումների համար առողջ մթերք ընտրեք։ Սննդի հիմնական ընդունումից բացի՝ կարևոր են նաև ընդմիջումները։ Եթե ուշադրություն չդարձնեք այդ ժամանակ օգտագործվող մթերքին, կարող եք ավելորդ քաշ հավաքել։
Ի՞նչ է հարկավոր անել։ Ընդմիջումների ընթացքում հարկավոր է խուսափել այնպիսի մթերքի օգտագործումից, ինչպիսիք են.
- տապակած կարտոֆիլ
- երշիկեղեն
- հաց
- բլիթներ
- կաթնային կոկտեյլ
- քաղցր, գազավորված ըմպելիք։
Սրանց փոխարեն՝ օգտագործեք առողջ մթերք, ինչպիսիք են.
- ընդեղեն
- բանջարեղեն
- մրգեր
- սմուզի
- սերմեր։
- Քայլեք։ Ժամանակը չի՞ բավականացնում մարզումների համար։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում կօգնի արագ քայլքը։
Ի՞նչ անել։ Հետևեք այս խորհուրդներին.
- Մեքենայի փոխարեն՝ տեղ հասեք ոտքով։
- Օրվա ընթացքում 30 րոպե տրամադրեք քայլքին։
- Պարեք։ Պարը ոչ միայն հաճելի է, այլև օգնում է ազատվել կալորիաներից։ Այն օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը, բարձրացնել մկանային տոնուսը, օրգանիզմը սկսում է սերոտոնին արտադրել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը