
Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Շարժայում, ցուցադրության է հանվել ոսկուց պատրաստված ամենամեծ ու ամենաթանկարժեք մատանին աշխարհում: Ինչպես նշում է Al Arabiya-ն, 21 կարատանոց ոսկուց պատրաստված «Նաջմաթ Թաիբա» մատանին գրանցվել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում: Ահռելի զարդը կշռում է ավելի քան 60 կգ ու արժե 3 մլն դոլար: Այն զարդարված է 5.1 կգ թանկարժեք քարերով՝ այդ թվում նաև ադամանդներով, 615 հատ Swarovski բյուրեղներով: Աղբյուրը մանրամասնում է, որ մատանու ստեղծման վրա աշխատել է 55 ոսկերիչ: Ընդհանուր առմամբ, նրանք աշխատել են 45 օր՝ օրական 10 ժամ: