Kitchenmag.ru կայքը գրում է, որ ճիշտ սնվելն ապահվում է առողջություն և ամուր իմունիտետ: Ժամանակակից աշխարհում ավելի շատ մարդիկ են փորձում առողջ ապրելակերպ վարել, և զարմանալի չէ, որ այս թեման ավելի շատ միֆերի պատճառ է դառնում:
- Ընդմիջելը վնասակար է: Սա միֆ է: Ընդմիջել կարելի է, նույնիսկ անհրաժեշտ: Դա ձեզ կօգնի օրվա ընթացքում միշտ հագեցած լինել: Արդյունքում՝ երեկոյան քաղցած չեք լինի և սառնարանի ողջ պարունակությունն ուտելու ցանկություն չի առաջանա: Ընդմիջել կարող եք մրգերով, բանջարեղենով, բնական յոգուրտով: Պետք է մոռանալ շոկոլադի, ֆասթ-ֆուդի և թխվածքների, հացի մասին: Դրանք չափազանց կալորիական են:
- Սննդակարգից պետք է բացառել ճարպերը: Սա ճիշտ չէ: Կարծիք կա, որ ճարպերը խոլեստերինի բարձր մակարդակի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ավելորդ քաշի պատճառ են: Սա ճիշտ է այն դեպքում, երբ խոսքը վնասակար ճարպերի մասին է՝ ֆասթ-ֆուդ և տապակած մթերք: Իսկ օգտակար ճարպերը, ընդհակառակը, պետք է ներառել սննդակարգ: Շատ ձուկ, ավոկադո և ընկուզեղեն կերեք:
- 6-ից հետո մի կերեք: Եվս մեկ միֆ, որը դժբախտ է դարձնում շատ կանանց: Այս կանոնին հետևելը կարող է նույնիսկ նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել: Ժամը 6-ից հետո ուտել խորհուրդ չի տրվում այն դեպքում, երբ պատրաստվում եք քնել ժամը 10-ին: Այս դեպքում, իսկապես, պետք չէ ծանրաբեռնել օրգանիզմը: Ընդհանուր առմամբ սնվել պետք է քնելուց 4 ժամ առաջ: Այս ժամանակը համարվում է ամենաօպտիմալը, որպեսզի օրգանիզմը կարողանա մշակել օգտագործած մթերքները և պատրաստվել քնելուն: Եթե սովի զգացումը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս, կարող եք ուտել մի փոքր բնական յոգուրտ՝ առանց հավելումների, կամ խմել մեկ բաժակ կեֆիր:
- Ավելի շատ օրգանական մթերքներ օգտագործեք: Մարքետոլոգները, ճիշտ կռահելով առողջ ապրելակերպին հետևողների ցանկանությունները, վաճառքի են հանել մեծ քանակով օրգանական մթերքներ: Սակայն իրականում դրանք ոչնչով չեն տարբերվում սովորական մթերքներից: Գեղեցիկ փաթեթավորում, խոստումնալից բառեր, թանկ գին… ահա և տարբերությունը: Այդ իսկ պատճառով ռացիոնալ չէ գնել օրգանական մթերքներ՝ չդիտարկելով դրանց բաղադրությունը:
- Ածխաջրեր մի օգտագործեք: Շատերը սխալմամբ սննդակարգից բացառում են ածխաջրերը: Դա թույլատրելի չէ: Ածխաջրերը տարբեր են լինում: Կան պարզ և բարդ ածխաջրեր: Առաջինի շարքին են դասվում ալյուրից պատրաստված մթերքները և թխվածքները, որոնք ոչ մի օգտակար հատկություն չունեն, միայն դատարկ կալորիաներ են պարունակում: Երկրորդի շարքին են դասվում նաև մրգերը, հացահատիկի պինդ տեսակներից պատրաստված մակարոնները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում:
- Միօրինակ սնունդ: Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հրապարակումներ, որոնցում նշվում է, որ ուտելիս մթերքներն իրար խառնել չի կարելի: Հետևեք ձեր զգացողություններին, պարզապես իմացեք, թե մթերքների որ տեսակները չի կարելի համատեղել:
- Սառեցված բանջարեղենն ու մրգերն օգտակար չեն: Սա ևս իրականությանը չի համապատասխանում: Սառեցման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս պաշտպանել այս կամ այն մթերքի օգտակար հատկությունները:
- Հյութերը նույնքան օգտակար են, որքան պտուղները: Սա մոլորություն է: Թարմ հյութերի սիրահարները պնդում են, որ այդ ըմպելիքներն օգտակար են և թարմ պտուղների օգտակար այլընտրանք են: Իրականում հյութերը չեն պարունակում այն արժեքավոր բջջանյութը, որը պարունակում են թարմ մրգերն ու պտուղները:
- Սև հացն ավելի օգտակար է, քան սպիտակը: Որպեսզի համոզված լինեք հացի որակի մեջ, անհրաժեշտ է այն պատրաստել տանը: Եթե դուք զբաղված եք, դա կարող է այդքան էլ հեշտ չլինել: Սակայն դա պատճառ չէ մոլորվելու համար, որ հացի գույնը որոշում է նրա օգտակարությունը: Սև հացն օգտակար է միայն այն դեպքում, երբ դուք համոզված եք մթերքի բաղադրության մեջ: Գույնը ցուցանիշ չէ: Հացի պատրաստման դեպքում կարող են օգտագործվել գունավորիչներ, որոնք էլ հացին տալիս են գեղեցիկ գույն:
- Սուշին և ռոլին դիետիկ մթերքներ են: Որոշ մարդիկ կարծում են, թե սրանք կարելի է ուտել անսահմանափակ քանակով: Այս մոլորության հիմքն այն կարծիքն է, թե սրանք քիչ կալորիաներ են պարունակում: Շատերը մոռանում են, որ սրանց մեջ ավելացնում են ոչ այնքան դիետիկ հալած պանիր և սոյայի սոուս: Սա բավական կալորիական է և աղի: Դա հանգեցնում է օրգանիզմում հեղուկի հավաքվելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»