Հայր և դուստր որոշել են 39 բարի գործ անել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայր և դուստր որոշել են 39 բարի գործ անել

Մի անգամ  Լի Բեքը (Lee Beck) և իր աղջիկը՝ Ամելին որոշեցին, որ ուզում են ինչ-որ հատուկ ձևով նշեն իրենց ծննդյան օրերը: Մանկական խաղերի ու աղմկոտ երեկույթների փոխարեն, այս տարի նրանք ավելի հետաքրքիր և հուզիչ բան մտածեցին:
Ամբողջ տարվա ընթացքում նրանք 39 գործ էին անում: Ինչու՞ հենց 39: Բանն այն է, որ նրանց երկուսի տարիքների գումարը 39 է. Լին 32 տարեկան է, իսկ աղջիկը 7:

150622_yt_39_acts_kindness1_16x9_992

Այս ակցիայի միջոցով Լին ու Ամելին ցանկացել են շնորհակալություն հայտնել իրենց քաղաքի՝ Օքսվորդի բնակիչներին:
Ահա դրանցից մի քանիսը.

  • Ոստիկանների և հրշեջների համար շոկոլադ են բերել:
  • Գումար և երկտող են թողել լվացքատանը, իրենցից հետո եկողների համար:
  • Տեղական մանկական գրախանութին գրքեր են նվիրել:
  • Անցորդներին վիճակախաղի տոմսեր են նվիրել՝ գրված «Հաջողություն»:
  • Այգու աղբն են հավաքել:
  • Նվիրատվություն են կատարել շրջակա միջավայրի հիմնադրամին:
  • Հին հագուստը փոխանցել են կարիքավորներին:
  • Ամելին դպրոց գունավոր մատիտներ է տարել և բաժանել համադասարանցիներին:
  • Օճառի պղպջակների տուփեր են բաժանել:
  • Այգում խաղալիք դինոզավրեր են թաքցրել, որ հետո երեխաները գտնեն դրանք:
  • Ավտոմատի մոտ շոկոլադ են թողել անծանոթների համար:

17890065-4-1475808157-650-f0829d1558-1475918215

Թղթի վրա գրված է. «Անվճար շոկոլադ: Վայելեք այս բարի արարքը: Միգուցե, մի օր էլ դուք բարի գործ կատարեք մեկ ուրիշի համար: Կտեսնվենք»:
Նրանցից ամեն մեկը իր կատարած ամենասիրած գործն է նշում: Օրինակ՝ Ամելին հիացավ այն մտքից, որ կարելի է թողնել մանրադրամը այն մարդու համար, ով կգցի այն ջրի մեջ և ցանկություն կպահի:

17890015-5-1475809122-650-f0829d1558-1475918215

«Անվճար ցանկուրյուններ. Վերցրեք, խնդրեմ, մանրադրամը»:

Իսկ ամենակարևոր գործը Լիի համար, հիվանդանոցն էր, որտեղ բուժել էին իր տատիկին: Հիվանդանոցի բակի համար նրանք նվիրեցին մի գեղեցիկ բույս:

29df559300000578-0-image-m-70_1435004912818
Հետագայում Լին ու Ամելին ուզում են կրկնել այս անհավանական փորձը, բայց այս անգամ արդեն կկիսվեն միայն իրար հետ, որպեսզի այն դարձնեն իսկական կախարդական:
Հենց այսպես է պետք երեղաներին սովորեցնել բարի լինել՝ աշխարհը դարձնելով մի փոքր ավելի լուսավոր:

39-random-acts-kindness-today-002-150623_b715674229964dba4aaea6fbd1b4554c_1_1bbdf673f2deda3f34d24afc5c8ea151-today-inline-large