Եվա Ռիվասը վրդովված է, որ լրատվամիջոցները տարածել են «Մի գնա» երգի իր կատարումը։ Երգչուհին Instagram-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր «կարևոր» գործերը որևէ մեկը չի նկատում.
«Երբ ես կարևոր գործեր եմ անում, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային զորամասեր այցելություններ, մագլցում եմ խրամատներով, որպեսզի շփվեմ զինվորների հետ, հիվանդանոցներում այցելում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին և այլն… Դա որեւէ մեկը չի նկատում, փոխարենը՝ իմ լողազգեստով լուսանկարները, ելույթները, որոնց ժամանակ երգում եմ ներքնազգեստով և բացում եմ ոտքերս, առանց դիմահարդարման լուսանկարներս, այդ ամենը արագ տարածվում են համացանցում»,- գրել է Ռիվասը։ Նշենք նաև, որ անցած շաբաթ Ռիվասը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ. «Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության և հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել էր Եվան՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա և տխրություն է պատճառում: