Երգչուհի Հասմիկ Կարապետյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Գիտե՞ք` ինչու ենք ֆիլմեր դիտում. ֆիլմերում կա այն ամենը, ինչը, ցավոք, չկա կյանքում… Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը… 🙂 Կյանքում կա իրականություն, ուրիշ ոչինչ»:
Հիշեցնենք, որ Հասմիկն ամուսնու` Շանթ Կիրմիզյանի և դստեր` Տաթևի հետ գտնվում է օվկիանոսից այն կողմ։ Ընտանիքը որոշ ժամանակ կբնակվի Կանադայում։ Նրանք այնտեղ նշեցին փոքրիկ Տաթևի 1 տարեկանը։