Նազենի Հովհաննիսյանի գրառումը Instagram-ում.
«Մենք որոշում ենք, մտածում, պլանավորում, իսկ կյանքը գալիս ու մի ապտակով զրոյացնում է պատմությունդ, նախագծերդ կամ հարաբերություններդ, հետո, երբ արդեն հանձնվել ես այնքան, որ էլ ուժ չունես հանձնվելու…, թափ ես տալիս քեզ ու կանգնում։
Այդ ժամանակ է, որ անսպասելի մի Դուռ է բացվում, հետո՝ մյուսը, հետո երրորդը։ Որովհետև ԴՈՒ ԿԱՆԳՆԱԾ ԵՍ։
Հետո դու ես բացվում աշխարհի ու հաջողության առջև։
Ճակատագիրը կին է։ Սեթևեթ, բայց ուժեղ կին։ Ուժեղ կանայք սիրում են ուժեղների՛ն։ Դժվարություններից անդին՝ ազատությունն է. լավ մարդիկ , երջանիկ պահեր ու լիքը Սեր։
Ասեք ինձ բարի գալուստ… ես ձեզ կարոտել էի…»