Անժելա Սարաֆյանը կադրեր է հրապարակել նոր ֆիլմի նկարահանման հրապարակից:
Հիշեցնենք, որ նա միացել է Ջոն Մալկովիչին, Զակ Էֆրոնին և Լիլի Քոլինսին՝ սերիական մարդասպան Թեդ Բունդիի մասին պատմող նոր՝ Extremely Wicked, Shockingly Evil and Vile ֆիլմում:
Անժելան ֆիլմում մարմնավորելու է Ջոանային՝ Լիլի Քոլինսի կերպարի մտերիմ ընկերուհուն:
Իր Instagram-ում դերասանուհին հրապարակել է լուսանկարներ՝ ցույց տալով Ջոաննայի կերպարը: