Հանրահայտ դերասանուհի Քլոե Քարդաշյանը սգում է իր սիրելի շնիկի մահվան պատճառով:
Ռեալթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հուզիչ ֆոտոշարք է հրապարակել իր սիրելի շան՝ Գաբանայի հետ:
«Երեկ երեկոյան իմ սիրելի Գաբանան սատկեց: Նա ավելին էր, քան ընտանի կենդանին: Նա իմ առաջին երեխան էր, իմ ուղեկիցն ու ընկերը: Գաբանան անհավանական կենդանի էր: Նա ինձ երբեք մենակ չէր թողնում: Տունն առանց նրա այլևս առաջվանը չի լինի: Երբևէ չէի մտածոմ, որ այսպես կդատարկվեմ շանս կորցնելուց հետո: 14 տարի միասին ապրելը երկար ժամանակահատված է: Նա իմ կյանում մեծ դեր է ունեցել, և ես միշտ նրան երախտապարտ կլինեմ: Ես սիրում եմ քեզ, Գուբեր և երբեք չեմ մոռանա քեզ»,- նկարների տակ մակագրել է դերասանուհին: