Դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի ամուսնալուծության մասին ստահոդ լուրեր են հայտնվել համացանցում՝ առաջացնելով ամուսինների զայրույթը: «Արդեն համը հանում են: Այս շրջանում ոչնչի չենք խառնվում, էլի մեզ հանգիստ չեն թողնում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Աստղիկը:
Նա պատմել է, որ չեն դադարում մտերիմների զանգերը, որոնց անհանգստացրել է տարածված կեղծ լուրը.«Անպայման կզբաղվենք այս խնդրով: Պարտադիր պետք է ճամփորդությունից, ռեստորանում ընթրելիս, գնումների գնալիս, սուրճ խմելիս, ճաշ պատրաստելիս, մազերը հարդարելիս, նվերներ ստանալիս, վերելակ նստելիս ու էլի շատ բաներ անելիս նկարվենք ու տեղադրենք սոցցանցերում, որպեսզի հանգիստ լինեն, որ չենք բաժանվե՞լ»:
Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի ընտանիքը
Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկն ապատեղեկատվություն տարածողներին հրապարակավ հայտնել է, թե հույս չունենան, որ ինքն ու Նարբեն երբևէ կբաժանվեն.«Ասեմ ավելին՝ մենք որոշել ենք միասին ծերանալ»: