«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մասին
Advertisement 1000 x 90

«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մասին

«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ, որում գլխավոր հերոսները լինելու են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ինչպես հաղորդում  է «lenta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է «La Jugada Financiera»-ն:

Հաղորդվում է, որ ներկայումս կատալոնացիները բանակցություններ են վարում ամերիկացի ռեժիսորների հետ, որպեսզի նկարահանվի անիմացիոն մուլտֆիլմ: «Բարսելոնա»-ի և «Pixar»-ի մենեջերներն արդեն կապ են հաստատել: Մուլտֆիլմի միջոցով «Բարսելոնա»-ն նպատակ ունի մեդիադաշտում ավելացնել իր ճանաչելիությունը: