- Նա գիտի, թե ինչ եք սիրում ուտել նախաճաշին
Նա ուշադրություն է դարձնում դետալներին, այդ պատճառով էլ կարողանում է զարմացնել Ձեզ:
- Նա զանգահարում է Ձեզ առանց առիթի
Գուցե նա ցանկանում է կիսվել Ձեզ հետ ինչ-որ բանով, կամ տեղեկանալ, թե Դուք ինչպես եք: Կամ պարզապես ցանկանում է լսել Ձեր ձայնը:
- Նա Ձեզ համար ժամանակ է գտնում
Կարևոր չէ, թե նա որքան զբաղված է: Նա միշտ ժամանակ է գտնում ձեր երկուսի համար:
- Նա պատասխանում է Ձեր բոլոր զանգերին և հաղորդագրություններին
Նա վստահելի է:
- Նա գիտի, թե ինչ է քեզ պետք, երբ դու վատ տրամադրություն ունես:
- Նա հասուն է. այլևս հապճեպ որոշումներ չի կայացնում:
- Նա բոլորի հանդեպ բարի է: Ամեն դեպքում՝ մեծամասնության հանդեպ:
- Նա իսկական ընկերներ ունի
Եվ նա գնահատում է իր ընկերներին: Նրանք հաճախ են հանդիպում: Սա հավատարիմ մարդու նշան է:
- Նա կարողանում է զվարճանալ
Նա 7 տարեկան երեխայի նման գոռում է, երբ իր սիրելի ֆուտբոլային թիմը հաղթանակ է տոնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը