Մեզնից շատերը հավատում են ժողովրդական նախապաշարումներին, հատկապես նրանց, որոնք կապված են փողի և հարստության հետ:
- Թղթադրամը, որը նկատել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Հակառակ դեպքում դա կնշանակի, որ անտեսում եք փողը:
- Գերբով դեպի վեր ընկած մետաղադրամը փող է բերում, իսկ հակառակ դեպքում` վանում: Առաջին դեպքում` վերցրեք մետաղադրամը, իսկ 2-րդի դեպքում` թողեք:
- Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք առողջության վերականգնման համար շատ գումար ծախսել:
- Որպես թեյավճար տրվող գումարը վերադառնում է եռակի չափով:
- Ճաշասեղանը բարեկեցության խորհրդանիշ է: Մի նստեք այդ սեղանի վրա, այլապես փողը Ձեզ կշրջանցի:
- Որպեսզի տուն գումար մտնի, ճաշասեղանի սփռոցի տակ մի քանի մետաղադրամ դրեք:
- Դրամապանակը մի դրեք ճաշասեղանի և մահճակալի վրա:
- Տանը միայն մի ավել պետք է լինի, և այն պետք է լայն կողմով դեպի վեր դրված լինի:
- Երբեք շաղ մի տվեք մետաղադրամները:
- Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք, ուղղեք ու հարթեցրեք:
- Երբ փող եք կուտակում, նախօրոք որոշեք, թե ինչի համար եք դա ծախսելու, բայց երբեք սև օրվա համար մի կուտակեք: Փողը հավաքեք դրական մտքերով: Այդ դեպքում հաջողությունն անպայման այցի կգա:
- Սարդերը բարեկեցության և հարստության խորհրդանիշներ են: Եթե տանը սարդ եք նկատում, սպասեք շահույթի: Եվ հանկարծ մտքներովդ չանցնի սպանել նրանց:
- Փակ տարածության մեջ սուլել չի կարելի. Դա կբերի զգալի գումարի կորստի:
- Հացն ու աղը պարտքով մի տվեք: Համարվում է, որ դրանց հետ միասին տանից հեռանում են փողն ու բարեկեցությունը:
- Արևի մայր մտնելուց հետո տունը մի մաքրեք:
- Գիշերը բանալի ու փող սեղանին մի թողեք:
- Գետնին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա, այլապես այն կփախչի ձեզնից:
- Հացը թափողին նյութական անբարեկեցություն է սպասվում:
- Աղբը պատուհանից մի թափեք: Այդպես փողն է թռչում տանից:
- Տան մեջ ակվարիումը փող է բերում, բայց նրա միջի ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
- Սարքին պահեք բոլոր ծորակները: Անիմաստ հոսող ջրի հետ գնում է նաև փողը:
- Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Գնեք բնական կաշվից կարմիր դրամապանակ:
- Պետք չէ ծախսել վերջին կոպեկը: Դատարկ դրամապանակն աղքատություն է գուժում: Խանութներով շրջելուց հետո դրամապանակի մեջ գոնե մեկ թղթադրամ և մի քանի կոպեկ թողեք:
- Տարբեր արժողության թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
- Երկար մի պահեք կեղտոտ, ճմրթված կամ պատռված թղթադրամները:
- Հին դրամապանակները մի շպրտեք:
- Թղթադրամները պահեք այնպես, որ թվերը լինեն մեկ ուղղությամբ:
- Դրամապանակի գաղտնամասում պահեք 2 դոլարանոց թղթադրամ կամ թղթադրամ, որի մեջ 5 թիվը կա:
- Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
- Փողը հաշվել է սիրում, բայց այն չհաշվեք արևը մայր մտնելուց հետո: Դա անհաջողություն կբերի:
- Երբեք և ոչ մեկի ցույց մի տվեք Ձեր դրամապանակի փողերը:
- Բնության մեջ փողի խորհրդանիշներն են ծառը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք, իսկ բանալուց մորթուց կախազարդ կախեք:
- Որպեսզի փողը երկար մնա տանը, աշխատավարձի օրը ոչ մի կոպեկ չի կարելի ծախսել: Ստացված գումարը պետք է տանը գիշերի:
- Խանութում մի տվեք և մի վերցրեք փողն անմիջապես ձեռքից ձեռք: Փողի հետ կարող է փոխանցվել նաև այլ մարդու էներգետիկան, որը միշտ չէ, որ դրական է: Եթե վաճառողը սխալվել և ավելի գումար է տվել, հետ վերադարձրեք:
- Երբեք մի պարծեցեք նոր ձեռք բերած իրերով:
- Երբեք մի նայեք այն մուրացող մարդու աչքերին, ում փող եք տալիս:
- Ծակ գրպաններն անպայման պետք է կարել:
- Թանկարժեք զարդերը բող են բերում. կրեք դրանք միշտ: Դրանք բարեկեցության խորհրդանիշ են: Եվ ոչ մի դեպքում Ձեր թանկարժեք զարդը մի տվեք ուրիշին փորձելու կամ կրելու համար:
- Ինքդ քո մազերը մի կտրիր, այլապես կկտրես հաջող ֆինանսական հնարավորությունները:
- Երբ քոր է գալիս ձեռքի ձախ ափը, նշանակում է՝ փող է գալու, իսկ եթե՝ աջը, ծախսելու նշան է:
- Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը վնասի նշան է, հղի կնոջը հանդիպելը` շահույթ ստանալու:
- Երբեք մի նախանձեք նրանց, ովքեր Ձեզնից շատ փող ունեն: Դա բերում է էլ ավելի մեծ ֆինանսական դժվարությունների:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը