Mirkrasoty.life-ը գրում է, որ մենք հաճախ չենք մտածում, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ քնած ժամանակ։ Քնելու դիրքն իրականում կարող է վնասել առողջությանը։
Որ դիրքով խորհուրդ չի տրվում քնել
Որովայնի վրա։ Ոչ բոլորին է հարմար այս դիրքը, սակայն կան մարդիկ, ովքեր սիրում են քնել որովայնի վրա։ Այս դիրքը վնասակար է, քանի որ այս դեպքում ողնաշարն անհրաժեշտ հենարան չի ունենում։ Բացի այդ՝ այս դիրքի պայմաններում գլուխը միշտ թեքված է մի կողմ, ինչն իրանի հատվածում ցավ է առաջացնում։
Էմբրիոնի դիրք։ Այս դիրքի պայմաններում ողնաշարը կորանում է: Բացի այդ՝ կարող են առաջանալ շնչառական խնդիրներ, քանի որ դեմքը մասամբ փակ է։
«Ծովային աստղի» դիրք։ Մարդկանց մի մասը քնում է մեջքին՝ ոտքերն ու ձեռքերը կողք տարած։ Եթե ձեռքերը բարձրացած են վերև, դա կարող է հանգեցնել ուսերի մկանների լարվածության։ Այս դիրքում կարող է նաև խռմփոց առաջանալ։
Կողքի թեքված։ Աջ կողքի վրա քնելը կարող է հանգեցնել այրոցի, իսկ ձախ կողքի վրա քնելը մեծացնում է ծանրաբեռնվածությունը ներքին օրգանների վրա։ Խոսքը սրտի, լյարդի, թոքերի և որովայնի մասին է։ Ձախ կողքի վրա քնել խորհուրդ է տրվում միայն հղի կանանց. դա լավացնում է արյան հոսքը և սննդարար նյութերի շրջանառությունը, որոնք հասնում է էմբրիոնին։
Կողքի թեքված՝ ձեռքերը կողք տարած դիրքում։ Այս դիրքում ուժեղ ճնշում է գործադրվում ուսի նյարդերի վրա, ինչը կարող է հանգեցնել ուսի և ձեռքի մկանների ժամանակավոր ատրոֆիայի։ Արթանանալուց հետո կարող եք նկատել, որ ձեռքը թմրել է։
Որ դիրքերն են օգտակար
Բժիշկներն ամենաօգտակարը համարում են զինվորի դիրքով քնելը՝ մեջքի վրա՝ ձեռքերը մարմնի ուղղությամբ տարածած։ Եթե քնում եք կողքի վրա՝ զինվորի դիրքով, դա օգտակար է մեջքի և իրանի համար, ինչպես նաև նվազեցնում է ապնոէի առաջացման հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը