Ե՞րբ եք Դուք նախընտրում ցնցուղ ընդունել՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան: Եթե նախապատվությունը տալիս եք առավոտյան ցնցուղին, ապա «Интересно знать»-ի ներկայացրած խորհուրդները հենց Ձեզ համար են: Պարզվում է՝ երեկոյան ցնցուղը շատ առավելություններ ունի:
- Եթե պետք է առավոտյան շուտ արթնանաք, ապա նույնիսկ 10 րոպեն շատ արժեքավոր է:
- Եթե պետք է շուտ քնեք, տաք ջուրը կհասնի օգնության. այն հանգստացնում է մկանները:
- Դուք կասեք. «Առավոտյան ցնցուղն օգնում է ինձ արթնանալ»: Բայց փոխարենը՝ կարող եք պարզապես լվացվել սառը ջրով:
- Դուք ավելի շատ ժամանակ կունենաք նախաճաշի համար:
- Ձեր սավանները միշտ մաքուր և թարմ կլինեն:
- Եթե Դուք չոր մաշկ ունեք, բացառեք առավոտյան ցնցուղը: Տնից դուրս գալուց առաջ պետք չէ մաշկն ավելի չորացնել:
- Եթե Դուք երեկոյան եք մարզվում, քրտինքի հետ միասին՝ կլվանաք նաև հոգնածությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը