Պոլիմերային ցանցերով ձկնորսությունն արգելվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պոլիմերային ցանցերով ձկնորսությունն արգելվել է

Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում պոլիմերային ցանցերով ձկնորսությունն արգելվել է

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 8-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, սույն թվականի հունվարի 19-ին ստորագրել է «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» հրամանը։
ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հրամանով

Սահմանվել է.

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
1)  Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,
2) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,
3)  սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չսահմանված կենդանատեսակների կամ տարածքների դեպքում արդյունագործական որսն իրականացնել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

2.   Սահմանել, որ`

1) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),

2) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

1) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները և 2-րդ կետով նախատեսված բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա  գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ը,

3)  կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սևանա լճում  խեցգետնի որսը,

4) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակների քանակության 10-12 %-ի չափով վճարվում է բնօգտագործման վճար` տվյալ ջրային տարածքում հնարավոր այլ ձկնատեսակներ որսալու համար:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`

1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ և կողակ ձկնատեսակների ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

vesti.am



Նման նյութեր