Instagram -ի իր էջում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը՝ Քայլին ներողություն է խնդրել, որ պաշտոնապես չէր հայտարարել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սևեռուն ուշադրության մոր դերին պատրաստվելու հնարավորություն ունենալ։ Հեռուստաաստղը հրապարակել է երկար հաղորդագրություն, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։
Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), ավելի քան 16 մլն մարդ է դիտել վեց ժամվա ընթացքում։ Տեսահոլովակը թիվ մեկ թրենդ է դարձել YouTube-ում։
Տեսանյութի ամենահետաքրքիր պահերից էր այն հատվածը, որտեղ Քիմ Քարդաշյանը տալիս է Քայլիին իր նորածին դստերը՝Չիկագոյին։
Սրանք առաջին կադրերն են, որտեղ երևում է Քիմի ու Քանյեի՝ փոխնակ մորից ծնված դստեր դեմքը։