Գիտնականներն առաջարկել են ճաղատացման դեմ պայքարել այն քիմիկատի միջոցով, որը պարունակում Է ֆրի կարտոֆիլը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Metro հրատարակությունը:
Մի խումբ ճապոնացի գիտնականներ կարողացել են մազերի գեղձաբշտիկներ աճեցնել՝ օգտագործելով պոլիդիմեթիլսիլոքսանը:
Այս նյութն ավելացվում է ֆրի կարտոֆիլին, որպեսզի ձեթը, որի մեջ այն պատրաստվում է, չփրփրակալի: Այն նաև իրենով անցկացնում է թթվածինը. ինչն էլ հարկավոր է եղել մազերի գեղձաբշտիկների աճեցման համար: Պոլիդիմեթիլսիլոքսանի միջոցով հաջողվել է աճեցնել հինգ հազար սաղմ: Դրանք պատվաստել են մկների վրա, և մի քանի օր անց նրանց մոտ մի քանի մազափունջ է աճել: Գեղձաբշտիկները, Յոկոհամայի համալսարանից պրոֆեսոր Ձյունձի Ֆուկուդայի խոսքով՝ «կրկնում են սովորական մազերի կենսացիկլը»: Նախնական գիտափորձերն ապացուցել են, որ մեթոդը կգործի նաև մարդու համար: