Եթե դուք չգիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում «Дом 2»-ն՝ ապա դուք հաստատ կհայտնվեք դրախտում։ «Дом 2» -ի աստղ Արայ Չոբանյանը հեռացել է ռուսական սկանդալային նախագծից, որտեղ 25-ամյա տղան փորձում էր գայթակղել Ալեքսանդրա Շևային։
Փետրվարի սկզբին նա հերթական անգամ հեռացել է շոուից։
«Ես չեմ սիրում ցուցադրական բաներ ու հանուն շոուի ու գեղեցիկ տպավորության քեզ իմ հետ չտարա, քանի որ հասկանում եմ, որ ես նույնիսկ բնակարան չեմ վարձակալել Մոսկվայում։ Սա վերջը չէ․․․ Ես կլուծեմ բոլոր հարցերը ու քեզ կտանեմ»,- դիմել է նա Շևային։
Չնայած մաչոյի կերպարին, սիրային հարցերում Արայի բախտը չի բերել։
«Ոչ մեկին իսկապես սիրել նա այդպես էլ չի կարողացել,- պատմել է նրա ընկեր Անդրեյը,- Ինձ թվում է, նա այդ նախագծին սկսել է մասնակցել անելանելիությունից, որպեսզի գտնի այն միակին, որին կկարողանա ասել երեք գլխավոր բառերը։ Ըստ էության, նա միշտ կողմ է եղել թեթև ու չպարտադրող հարաբերություններին։ Օրինակ, մի անգամ մենք քաղաքում շրջում էինք, ու Արայը պատրաստվում էր հյուր գնալ ինչ-որ աղջիկների։ Ես մտերմաբար առաջարկեցի նրան ուղեկցել, չնայած այն ժամանակ դեռ չգիտեի, թե ինչով դա կավարտվի։ Կարծում էի, կմտնեմ մի 15 րոպեով, պարզապես թեյ կխմեմ ու կհեռանամ։ Բայց․․․ Մենք գնացինք, իսկ այնտեղ չորս գեղեցկուհի ընկերուհիներ էին,- շարունակում է Անդրեյը,- Եվ այն ամենը, ինչ ենթադրվում է երեկույթներին՝ ալկոհոլ, ծխախոտ և այլն։ Հետո ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես պոռնոգրաֆիական ֆիլմում՝ Արայը սկսեց սեքսով զբաղվել աղջիկների հետ հենց իմ ներկայությամբ, բազմոցի վրա։ Որոշ աղջիկներ ցնցված էին, վրդովված․ «Դա տգեղ է, ինչպե՞ս կարելի է»։ Իսկ ես պարզապես բռնել էի այդ կրքոտ զույգի ձեռքը։ Երբ աղջիկն էր ներքևում՝ նրա ձեռքը, իսկ երբ Արայը՝ նրանը։ Ուրախ անցավ։ Արայը շատ կրքոտ տղա է, նա խելագար արյուն ունի։ Դրանով է, ըստ երևույթին, բացատրվում նրա սերը սեքսուալ փորձերի նկատմամբ»,- մեջբերում է «Дом 2»-ի աստղի նախկին սիրեցյալին «Мир реалити шоу «Дом 2» ամսագիրը։