Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել հայկական ծերանոցից։
«Հայաստանում չէի կարող չայցելել ծերանոց։ Զգացմունքները խեղդում էին ինձ։ Գլխավորը` երբեք մի մոռացեք ձեր ծնողներին, հորեղբայրներին, մորաքույրերին։ Ցավոք, նրանք մեզանից բացի ոչ ոք չունեն։ Լավ նայեք ձեզ ու ձեր հարազատներին»։